Անհատական բնակելի տներ, 8 միլիոն դրամը գերազանցող ժամացույցներ ու զարդեր. ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ու կինը հայտարարագրեր են ներկայացրել

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը։

Եվ այսպես՝ Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ 2017 թ. հուլիսի 1-ին, Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 2  անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցով, 1 ընդերքի մաս, 3 հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք, ավտոտնակ՝  ավտոհանգրվան, ավտոկայանատեղի։

Պաշտոնյան հայտարարագրել է նաև 1 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MERCEDES-BENZ C 180 մակնիշի, 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր, 6000.00 ԱՄՆ դոլար փոխառություն։

Քյարամյանի դրամական միջոցները կազմել են 31,000,000.00 ՀՀ դրամ, 48,000.00ԱՄՆ դոլար։

Որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Քյարամյանը հայտարարագրել է 2,493,308.00 ՀՀ դրամ։

Արգիշտի Քյարամյանը Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնում  իր տարեկան հայտարարագրում՝ ներկայացված  2018 թ. մարտի 28-ին, հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝  1,500,000.00 ՀՀ դրամ արժեքով MERCEDES-BENZ C 180, փոխառություն՝ 6,000.00 ԱՄՆ դոլարի չափով։

Նրա դրամական միջոցները կազմել են 32,000,000.00 ՀՀ դրամ, 48,000.00 ԱՄՆ դոլար, իսկ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 4,674,807.00 ՀՀ դրամ։

Արգիշտի Քյարամյանը Երևան քաղաքի դատախազության դատախազ աշխատելուց հետո տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ և աշխատել հետաքննության վարչության պետ։

Պաշտոնը ստանձնելու  օրվա դրությամբ՝ 2018 թ. հուլիսի 10-ին, Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 30,000,000.00 ՀՀ դրամ և 48,000.00 ԱՄՆ դոլար։

Նրա եկամուտները հարկային տարում կազմել են  9,202,492.00 ՀՀ դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ։

Անշարժ գույք, փոխառություններ, ձեռք բերած և օտարած արժեթղթերի, ներդրումների, հանձնած կամ վերադարձված փոխառությունների, ձեռք բերված և օտարված թանկարժեք գույքի մասին որևէ նշում Քյարամյանը  հայտարարագրում չի արել։

Հաջորդիվ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ և պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ՝ 2019 թվականի փետվարի 26-ին, հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցով, 1 ընդերքի մաս, 3 հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք, ավտոտնակ՝  ավտոհանգրվան, ավտոկայանատեղի։

Պաշտոնյան հայտարարագրել է 1 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MERCEDES-BENZ C 180 մակնիշի։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Քյարամյանը հայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք՝ զարդեր և  ժամացույցներ։

Դրամական միջոցները կազմել են  30,000,000.00 ՀՀ դրամ և
48,000.00 ԱՄՆ դոլար, որպես ա
շխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ Քյարամյանը հայտարարագրել է 1,920,789.00 ՀՀ դրամ։

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ արժեթղթերի, ներդրումների մասին հայտարարագրում տվյալներ չկան։

Պետական եկամուտների կոմիտեից Արգիշտի Քյարամյանը տեղափոխվել է Պետական Վերահսկողական ծառայություն ու զբաղեցրել պետի տեղակալի պաշտոնը։

Այն ստանձնելու օրվա դրությամբ 2019 թվականի ապրիլի 10-ին, Արգիշտի Քյարամյանը նոր անշարժ գույք չի հայտարարագրել՝ այս հայտարարագրում ևս ներկայացրել  է 2 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցով, 1 ընդերքի մաս, 3 հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք, ավտոտնակ՝  ավտոհանգրվան, ավտոկայանատեղի։

Քյարամյանը հայտարարագրել է նույն տրանսպորտային միջոցը՝  MERCEDES-BENZ C 180 մակնիշի, 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք՝ զարդեր և  ժամացույցներ։

Պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, նույնությամբ պահպանվել են 30,000,000.00 ՀՀ դրամ և
48,000.00 ԱՄՆ դոլար,
 արժեթղթերը և այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ չի հայտարարագրել։

ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Քյարամյանը հայտարարագրել է 6000.00 ԱՄՆ դոլար փոխառություն, իսկ որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 2,199,664.00 ՀՀ դրամ։

Հայտարարագրեր է ներկայացրել նաև Արգիշտի Քյարամյանի կինը՝ Ռուզաննա Քյարամյանը։

2018 թվականին մարտի 3-ին ներկայացված հայտարարգրում Ռուզաննա Քյարամյանը հայտարարագրել է 4,000.00 ԱՄՆ դոլար, ոսկյա, ադամանդե, այլ ազնիվ մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված զարդեր՝ 10,000.00 ԱՄՆ դոլար արժեքով, դրամական միջոցները կազմել են 26,000,000.00 ՀՀ դրամ և 46,000.00 ԱՄՆ դոլար։

2019  թվականին ներկայացված հայտարարագրում, սակայն, Արգիշտի Քյարամյանի կինը հայտարարագրել է  միայն 26,000,000.00  ՀՀ դրամ և 
46,000.00 ԱՄՆ դոլար։

10,000.00 ԱՄՆ դոլար արժեքով զարդերը 2019 թվականին ներկայացված հայտարարագրում առկա չեն։

Տեսանյութեր

Լրահոս