Գնահատելով Սամվել Բաբայանի դերը Արցախյան պատերազմի ընթացքում, միաժամանակ հիշեցնում եմ, որ մարտական գործողություններից հետո խնդիրը զուգահեռ տեղափոխվել է նաև քաղաքական և դիվանագիտական հարթություններ, որտեղ իմ կուսակցության ղեկավարի, իմ կուսակցության, այդ թվում՝ իմ մասնակցությամբ, արդյունավետ և շոշափելի լուման Հայաստանի և Արցախի դիրքերի ամրապնդման հարցում կարող է չտեսնել կամ քաղաքական իմաստով կույրը կամ քաղաքական իմաստով տգետը: Եվ այս աշխատանքը շարունակվելու է, անկախ նրանից, դա պարոն Բաբայանի կամ Երևանում ծվարած ապազգային իշխանությունների սրտով է թե ոչ:
Վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն առաջիկայում նշանակվելու է Պետական վերահսկողության ծառայության պետ, քանի որ նա այդ համակարգում աշխատել է և տիրապետում է բոլոր մանրուքներին։ Նաև նշվում էր, որ այդ նշանակման հետ կապված պատգամավորը հաճախակի է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հունիսի 22-ին ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի մոտ, արդեն դրանից մի քանի օր առաջ, ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը: Տեղեկությունը հայտնել էր Alternativ.am-ը` հղում անելով իր աղբյուրներին:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանի կոճակ սեղմողներից Հովհաննիսյան Հովհաննեսին երկու օր էր պետք, որ Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարի վերջին մասը մարսի ու սկսի հնարավորինս տափակ մտքեր հայտնել` իբր թե պատասխանում է, իբր թե արձագանքում է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ անխնա ձևով է քշում Նիկոլ Փաշինյանն իր կոճակ սեղմողներին: Երբ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր մարդուն ստիպում են կզել ու իր տեքստում մարդու անունն աղավաղել, դա նշանակում է, որ ասելիք չկա:
Ս․թ․ հունիսի 27-ին կարդացի, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության, ներեցեք, «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպում է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպման բուն թեման եղել է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Այլ կերպ չես կարող մեկնաբանել Արման Բաբաջանյանի առաջարկությունը, թե Արցախի հարցը պետք է լուծվի Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն», իսկ իրականում՝ «Հայաստա՞ն, թե՞ «խաղաղություն»» հոդվածի հայեցակարգին համապատասխան։
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց լիազորությունները կարող են դադարեցվել բացառապես անհատական ակտերի հիման վրա, որոնք պետք է բխեն Սահմանադրությունից և Սահմանադրությանը համապատասխանող օրենքներից։ Անգամ այն պարագայում, երբ հարցը որոշակի փաստերի ուժով լիազորությունների դադարման մասին է, ինչպես օրինակ՝ մահը, անգործունակությունը, պետք է առկա լինեն այդ փաստերն արձանագրող ակտեր՝ առանց որոնց լիազորությունների դադարեցում կամ դադարում չի կարող լինել։
ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը նախազգուշացրել է, որ երկրում «կորոնավիրուսային վարակի տարածումը դադարեցնելու պատուհանը փակվում է». ԱՄՆ-ում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 2,5 մլն-ը և որոշ նահանգներում բռնկման նոր օջախներ են հայտնաբերվել:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու դատարանի որոշումն ունի մեկ նպատակ՝ փորձելու են նրա վրա ճնշումներ գործադրելով՝ ցուցմունքներ կորզել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ:
«Ինչպես մեզ ներկայացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը, իրենք պետք է աշխատանքային նիստ հրավիրեն և քննարկեն՝ մեր դիմումն ընդունո՞ւմ են վարույթ, թե՞ ոչ: Բնականաբար, մենք կսպասենք ՍԴ-ի որոշմանը, այս հարցում իմ եզրակացությունը, կարծիքը կարևոր չէ, որովհետև կա ՍԴ, որը պետք է որոշում ընդունի: Միայն կասեմ, որ, եթե ուսումնասիրեք ՍԴ-ի նախադեպային տարբերակները, ապա կտեսնեք, որ եղել են դեպքեր, երբ ՍԴ-ն 26 ստորագրության դեպքում դիմումը վարույթ է ընդունել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր ՀՀԿ երիտասարադական կազմակերպության շուրջ 100 անդամներ նամակ հանձնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը: ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նամակներ են հանձնելու ոչ միայն՝ ԵՄ պատվիրակությանը, այլ նաև՝ ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների բոլոր դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, ԵԽ գրասենյակին:
Կա պարզ ճշմարտությունը, որ յուրաքանչյուր ժամանակահատված իրեն բնորոշ բարքերն ու սկզբոնքներն ունի, որոնք ժամանակ առ ժամանակ պարզաբանումների և մի յուրահատուկ լյուստրացիայի ենթարկելու անհրաժեշտություն են ունենում։ Իրականում այսօր քաղաքական գործընթացների ու տեխնոլոգիաների այս փուլում բավական հեշտ է մարդկանց հույզերին ու սրտի նուրբ լարերին կպնել, ու, ցավոք, տարբեր քաղաքական գործիչներ ու կոնկրետ շրջանակներ պարբերաբար օգտվում են այդ հանգամանքից՝ հանրությանը մոլորության մեջ գցելու միջոցով քաղաքական լծակների տիրանալով։
«100 ակտիվիստներով նամակներ ենք հանձնելու ԵՄ պատվիրակությանը, ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին՝ իրավական և քաղաքական ամենաթողության վերաբերյալ». Հայկ Մամիջանյան
«Շատ շուտով գալու է գործողությունների ժամանակը, բայց սյուրպրիզը դեռ կպահենք իշխանությունների համար». Հայկ Մամիջանյան
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ասուլիսը․ ուղիղ
Ֆրանսիական Սրտասբուրգի քաղաքապետ է ընտրվել Ֆրանսիայի կանաչների կուսակցության ներկայացուցիչ, հայուհի Ժանն Բարսեղյանը։
ՀՀԿ երիտթևի ակցիան Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ. ՈւՂԻՂ:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
«Ժողովուրդը թիկունքիս է», «Ժողովուրդը պահանջում է ՍԴ փոփոխություններ» բադբաջողները արդեն 2 ամիս է բողոքում են, որ ժողովուրդն իրենց չի լսում եւ չի հետեւում հակահամաճարակային կանոններին։
Հանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 27-ին Պետրոս Ղազարյանի հյուրը գործարար Խաչատուր Սուքիասյանն էր: Թեման էր՝ ինչպես խթանել տնտեսությունը:
Համավարակի սկզբում տնտեսությունում կտրուկ անկման ֆոնին Գերմանիայում բիզնես տրամադրությունները նկատելիորեն բարելավվում են:
Չինաստանի Լյաոնին նահանգի Դալիան քաղաքի բնակչուհի Չժան անունով կինը գրեթե մահացել է կարաոկե-երեկույթի ժամանակ երգելիս:
Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանը պատասխանել է «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին:
ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թուրքիայում ստեղծվել է Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող կառույց։ Չնայած նշվում է, որ այն գործելու է Կառավարությունից անկախ, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կառույցին աշխատանքի անցնելու ցուցումներ է տվել և կոչ արել աշխատանքներն արագացնել և այն հասցնել ավարտուն տեսքի։
Զբոսաշրջիկները կարող են ամբողջովին անվճար հանգստանալ իտալական Մոլիզե շրջանում, որը գտնվում է Հռոմից երկու ժամ հեռավորության վրա:
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանի հրահանգավորմամբ՝ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթով:
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուստի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անցնում է սահմանագիծը»:
ԱՄԷ-ն Համաշխարհային մրցունակության 2020 թ․տարեկան զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը, ինչպես նաև ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն մրցունակ երկրների ցանկում։
Իսպանիայի կառավարությունը նախատեսում է փող հատկացնել այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են իրենց հին ավտոմեքենան փոխարինել նորով: