Բաժիններ՝

Իսպանիայի կառավարությունը գումար կհատկացնի նոր ավտոմեքենա գնել ցանկացող իր քաղաքացիներին

Իսպանիայի կառավարությունը նախատեսում է փող հատկացնել այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են իրենց հին ավտոմեքենան փոխարինել նորով: Նախատեսված գումարի չափը 400-ից մինչև 4 հազար եվրոյի սահմաններում է: «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ վճարվող գումարի չափը կախված կլինի այն հանգամանքից, թե որքանով է այդ նոր ավտոմեքենան էկոլոգիական տեսանկյունից արդյունավետ:

Նշվում է, որ 4 հազար եվրո կարող են ակնկալել նանք, որոնց ընտրած ավտոմեքենան ունի զրոյական արտանետում: Դրանից բացի, կառավարության առաջարկած այս գումարը ստանալու պայմաններից մեկն էլ ունեցած ավտոմեքենայից հրաժարվելն է, որը 10 և ավելի բարձր տարիքի է:

Նշված ծրագրի համար նախատեսված ընդհանուր գումարի չափը 350 մլն եվրո է: Երկրի կառավարությունը ակնկալում է, որ այս միջոցները կմեղմեն կորոնավիրոսի հետևանքով ի հայտ եկած ճգնաժամը:

2020 թվականի մայիսիս Իսպանիայում ավտովաճառքով զբաղվողները վաճառել են 34 հազար 337 նոր ավտոմեքենա, ինչը 97.6 տոկոսվ քիչ է նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս