Բաժիններ՝

Կորոնավիրուսով վարակվածների թիվն Աֆրիկայում գերազանցել է 350.000-ը

Նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն Աֆրիկայում գերազանցել է 350 հազարը: Ավելի քան 9 հազար մարդ մահացել է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում Աֆրիկայում ընդհանուր առմամբ վարակվել է 356 442 մարդ: Վարակվածներից 9156-ը մահացել է:

Դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում (124 590) և Եգիպտոսում (61 130): Մահացության մեծ թիվ է գրանցվել Եգիպտոսում (2533), Հարավաֆրիկյան Հանրապետությունում (2340) և Ալժիրում (885):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս