Բաժիններ՝

Նամազի կանչ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում. TikTok-ում սկանդալային տեսանյութ է տարածվում

«TikTok» սոցիալական վիդեոցանցի թուրքական տիրույթում տարածվում է մի սկանդալային տեսանյութ, որում տղամարդը Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ազան (մուսուլմանական աղոթքի` նամազի կանչ) է կանչում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ազան կանչող տղամարդը, որը, ըստ ամենայնի, նաև սոցիալական հարթակում վերոնշյալ տեսանյութը տարածող նույն ինքը Բյուշրա (Büşra) անունով օգտատերն է, տեսանյութը այսպես է վերնագրել. «Մեկ րոպեով կենդանություն են առնում եկեղեցու նեղ պատերը»։

Տեսանյութը ունի  մոտ 37.000 հավանում (like) և 600-ից ավել մեկնաբանություն։

https://www.tiktok.com/@bsra3438/video/6829414631774178565?referer_url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F06%2F26%2F%25D5%258E%25D5%25A1%25D5%25B6-%25D4%25B1%25D5%25B2%25D5%25A9%25D5%25A1%25D5%25B4%25D5%25A1%25D6%2580-%25D4%25BD%25D5%25A1%25D5%25B9-%25D5%25A1%25D5%25A6%25D5%25A1%25D5%25B6%2F186662&referer_video_id=6829414631774178565

Նշենք, որ տեսանյութը նոր չէ, և դեռևս 2017թ հրապարակվել է Youtube-ում, սակայն «TikTok»-ում հայտնվել է ընդամենը օրեր առաջ։

Հավելենք, որ քրիստոնյաների սրբավայրերի  և հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս