
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Աշոտ Խաչատրյանին՝ ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ

Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ եւ իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում:
Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որեւէ խոչընդոտ չառաջանա», – գրել է նա:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2677083219278723?__xts__[0]=68.ARBGYy-bO-vmxhwAqIfFMdMnRdi9Sdv6XqylIle7gxDa5jAwUvxzgss3hrAMW7QDeg6Kmo9_tGo9eofIgh0-lHZ1pp2oWlo8jzpHWlLKgYWW-YSMx3XHqwe0W8CTCSICBmcJgQ6HSQ3wyIz3ZRaMsdJrbtqZwiUJMHBnvVc-XnK0LLoxiGUyOigwlQ4X0Bj5lWxdYbgP3PJIMomwPKaeXvHbJJO_DR4fQ4EYKfL5-MulWLIiON-lQ8Lr6H6id_bOGYMa6XEN8nCDWXfk3oW9h85gcUruxe2E3Sd9f2RaDa4HXsjPn4N5di-x4k0bI1IZJuW79s5jgXILA-N2VH_DpTdBLfSVXaOk77_1WVV9E6DzUfD7sOX1E0do7xvJfEu_-gh-1VqB23-urTqFWtlDXQUT9anNrsnfzsV_mWX_qS7zQN90bEsx5ATnSeuBhZZ03ba86weYyJTSlu0jPFI5W175Qwf8fRhqbJgnh-aYXo6Mjo9jSEoe_Rj3-KTZWA&__tn__=-R