Գերմանիայում բիզնես-տրամադրությունների ռեկորդային բարելավում է նկատվում
Համավարակի սկզբում տնտեսությունում կտրուկ անկման ֆոնին Գերմանիայում բիզնես տրամադրությունները նկատելիորեն բարելավվում են:
«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ հունիսի բիզնես տրամադրությունների ինդեքսը մայիսի համեմատ 6,5 կետով բարձրացել է՝ հասնելով 86,2-ի: Սա համավարակի պայմաններում ռեկորադային ցուցանիշ է:
Նշվում էր, որ վերլուծաբանները կանխատեսւոմ էին բիզնես-տրամադրությունների մինչև 85 կետի բարձրացում: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Գերմանիայում բիզնես-տրամադրությունների ինդեքսն արդեն երկրորդ ամիսն է բարձրանում է: Մասնագետները նշում են, որ Գերմանիայի տնտեսությունը թունելի վերջում լույս է տեսնում:
Միևնույն ժամանակ բանկային մասնագետներն ավելի զուսպ են մեկնաբանում այս ցուցանիշները: Նշվում է, որ վատագույն փուլն անցյալում է, սակայն տնտեսության նորմալ ընթացքին վերադառնալու մասին դեռ վաղ է խոսելը: