Տիգրան Ուլիխանյանը չհերքեց, որ կարող է նշանակվել ՊՎԾ պետ

Վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն առաջիկայում նշանակվելու է Պետական վերահսկողության ծառայության  պետ, քանի որ նա այդ համակարգում աշխատել է և տիրապետում է բոլոր մանրուքներին։ Նաև նշվում էր, որ այդ նշանակման հետ կապված պատգամավորը հաճախակի է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

168.am-ն այսօր խորհրդարանում Տիգրան Ուլիխանյանից հետաքրքրվեց, թե այս լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը, վարչապետը ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ արե՞լ է։

«Ենթադրում եմ՝ իմ անունը շրջանառվում է այն պատճառով, որ ես ՊՎԾ-ում աշխատել եմ մինչև խորհրդարան տեղափոխվելը։ Այլ մանրամասներ չէի ուզենա ասել, այս պահի դրությամբ ես ԱԺ պատգամավոր եմ, ինչ էլ լինի՝ ՀՀ-ին ծառայելու հետ կապված, լինելու է հրապարակային։ Եթե որևէ որոշում կայացվի՝ դրա մասին անպայման տեղյակ կպահեմ»,- ասաց  պատգամավորը։

Ճշտող հարցին՝ վարչապետի հետ հարցի հետ կապված քննարկումներ եղե՞լ են, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց, որ չի կարող ասել. «Չեմ կարող ասել, որ դա ինձ համար անակնկալ է եղել։ Իսկ իմ քննարկումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք ես չեմ լուսաբանել, դա նշանակում է, որ դա մասնավոր խոսակցություն է։ Այս պահին էլ, իհարկե, չեմ լուսաբանի։ Կարծում եմ՝ չպետք է լիներ ակնկալիք, որ վարչապետի հետ իմ ունեցած հանդիպումների մասին այսօր կբարձրաձայնեմ»,- եզրափակեց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930