Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 269 հազարը:
Հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում ընդունվեց Ազգային անվտանգության ռազավարությունը, որն Անվտանգության խորհրդի անդամներն ընդունեցին՝ որպես ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ, որում սահմանված են անվտանգության ոլորտի հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք, թող ներսի լսարանին ուղղված կեղտոտ երախները փակեն, աստղաբաշխական պարգեւավճարների հաշվին գնված նոր վերնաշապիկը հագնեն ու իմ տան դռների մոտ նվեր փոխանցողից պաշտոնյաների վերածվածների «բարձունքից» լրջորեն զբաղվեն խորհրդարանական դիվանագիտության խողովակներով աշխարհին ստեղծված իրավիճակի մասին լիարժեք ու ճշմարիտ խոսքը փոխանցելով։
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն դատապարել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանի, մասնավորապեսն, քաղաքացիական և ոչ ռազմական նշանակության օբյեկտների վրա։
Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել։
«Արցախում ամեն ինչ հանգիստ է, առաջնագծում՝ նույնպես, որևէ մտահոգիչ խնդիր այս պահին չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախում առաջնագծի ընդհանուր իրավիճակին։
Ռուսաստանը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով` կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և հրադադար հաստատել։
Իրանում Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Ռեզա Ասղարին:
Մեծ Բրիտանիայում շուրջ 120 հազար մարդ կարող է մահանել այս ձմռանը երկրում սպասվող կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ հիվանդությամբ վարակվելուց հետո, եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն վիրուսի տարածումը վերահսկելու ուղղությամբ:
Ճապոնիայի իշխանությունները քննարկում են Տոկիոյի առաջիկա Օլիմպիական խաղերի մասնակիցների համար մուտքի ռեժիմի պարզեցման հնարավորությունը:
Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
ԵԿՄ-ն այս լարված օրերին ՊՆ-ի հետ կապի մեջ է եղել, համագործակցում է: 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Նիիդերլանդներ բարեկամության շրաջանակի համանախագահ Ջոել Ֆորդևինդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 6 248, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 739 947-ի:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը:
Մոնղոլիայի իշխանությունները մեկ մահացու վախճան են արձանագրել այտուցային ժանտախտով վարակվելու հետեւանքով:
2020 թվականի հուլիս 12-ի կեսօրին Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ձեռնարկեց նոր արկածախնդրական, սադրիչ քայլ՝ փաստացի հարձակում գործելով Հայաստանի Հանրապետության դեմ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ հատվածում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քարիմ Վալիևը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի հինգ զիծառայող, այդ թվում՝ սպաներ։
Կայացել է Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որն ավելի վաղ նախատեսված էր Միջերկրական ծովում ծագած ֆրանս-թուրքական կոնֆլիկտի քննարկման նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Վելիևն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է ավելի վաղ տարածված լուրերը, որ սպանվել է 3-րդ կորպուսի գնդապետ Իլգար Միրզեևը։
Արդեն երկու օր է, ադրբեջանական զինուժը հրետակոծում է Տավուշի մարզի հայկական դիրքերը, իսկ այսօր առավոտյան կրակել են Բերդ համայնքի վրա, որոշ դադարից հետո, հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել են նաև համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Վելիևն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի ԶՈւ գոներալ-մայոր Փոլադ Հաշիմովի (Polad Həşimov) սպանության մասին լուրը: Նրա փոխանցմամբ՝ Հաշիմովը սպանվել է այսօր կեսօրին:
Ադրբեջանի կառավարությունը, ելնելով երկրի ներքին վիճակից և դրանից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով՝ դիմում է սադրանքների, անգամ՝ կորուստների գնով, ինչը նրանց մշտական գործելաոճն է:
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչությունը հուլիսի 13-ին հայտարարությամբ է հանդես եկել Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերաբերյալ.
Գվատեմալայի Հանրապետության կոնգրեսի պատգամավորները դատապարտում են հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունները Հայաստանի դեմ։
Կորոնավիրուսի տարածման դեմ միջոցները, որոնք ձեռնարկվել են Ճապոնիայում գտնվող՝ ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներում, թերություններ են ունեցել:
Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԺ «Իմքայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, մի քանի օր առաջ «փառահեղ» միտք էր գրել, ‼️ «թե բա հետ գնացեք ու տեսեք, թե այսօրվա իշխանությունները, ովքեր 2016 թվականին ընդդիմություն էին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպեսի գրառումներ ու համախմբության կոչեր էին անում»‼️
Տիկի՛ն, մենք խաղաղություն չենք խնդրում, մենք այն ձեզ պարտադրել ենք..․ ՄԻՇՏ: Մեր մայրերն ու քույրերը ցանկանում ու ձգտում են խաղաղության, բայց զենքից զարդեր չեն ձուլել: Մենք ունակ ենք իրական սրբազան պայքարով մեր հողը պահել: Հենց երեկ Գրիգորի Խաչատուրովը և մեր զինվորները դա ձեզ ցույց տվեցին: