Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերած ագրեսիայի դատապարտման մասին հայտարարություններով են հանդես եկել աշխարհի մի շարք երկրների խորհրդարանականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ։
Ռուսաստանի Դաշնությունում հուլիսի 15-ից ժամանողների համար այլևս չի գործի 14 օրով պարտադիր ինքնամեկուսացման պահանջը:
Կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողությունների առնչությամբ:
Գերմանիայի Վուպերտալ քաղաքում հայտնվել են էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, որոնք աշխատում են այնպիսի էներգակայանի ջրածնային վառելանյութով, որն աղբ է այրում:
«Ռուսաստանին հոգնեցրել է ռուսական խաղաքարտի շահարկումը Հայաստանում և Ադրբեջանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վրա վերջին ժամերին բռնկված լարվածությանը։
«Հենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հուլիսի 13-ին ԱՄՆ-ում կկայանա ֆեդերալ բանտարկյալի՝ 17 տարվա ընթացքում առաջին մահապատիժը, եթե դատարանը վերջին պահին այն կասեցնելու որոշում չընդունի:
Թուրք հայտնի գրող, վիպասան, Նոբելյան մրցանակի դափնեկիրր Օրհան Փամուքը անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հիմա ձեր տաղավարում, որ ասում եմ՝ սխալ եմ արել, դա ընդունել չէ՞, այլ ոչ թե փակվում եմ ու ասում՝ այս ինչ եմ արել: Ես այնտեղ եմ եղել, լսել եմ ամեն բառ, բայց հիմա համաձայն չեմ ձեր հետ: Այնպես չէ, որ այնտեղ եմ եղել, հիմա պարտավոր եմ ձեր հետ գնալ մինչև խոր ծերություն: Ես սխալներ եմ տեսնում և պարտավոր եմ բարձրաձայնել, որովհետև ձեր իշխանությունը ինձ ասաց՝ քայլ արա, ու ես պահանջատեր եմ: Մարդկանց ոգևորել եք, հորդորել եք, որ գան հրապարակ, ձեր կողքին լինեն, ձեզ վստահեն, իսկ ամենամեծ բանը վստահությունը չարաշահելն է: Դուք հիմա իրավունք չունեք ոչ մեկի բերանը փակել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է::
Եվ այսպես, հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից տաճարը թանգարանի վերածելու որոշումը:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս ուժի սպառնալիքով՝ անթաքույց վկայակոչելով իր, այսպես ասած, իրավունքը սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու, թեև մինչ այդ բազմից եռանախագահների կողմից հնչել է՝ այս հակամարտությունն ուժային լուծում չունի։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակամարտության 3 կողմերից մեկը երկուսին սպառնում է ուժի կիրառմամբ։
Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։
2020 թվականին աշխարհի առաջատար ընկերությունների պարտքը կորոնավիրուսի համավարակի պատճառով 1 տրիլիոն դոլրով կաճի:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին ընթացող գործողությունների առնչությամբ ցուցաբերել պատասխանատու մոտեցում ու խուսափել լարվածության լրացուցիչ աճ առաջացնող հայտարարություններից:
Վերջերս 168․am կայքը հրապարակեց «Գազպրոմն ու Հայաստանը։ Միֆերից դեպի իրականություն» վերտառությամբ ուսումնասիրությունը, որը լայն ընկալում ստացավ հասարակության շրջանում, քանի որ հստակորեն պարզաբանում մտցրեց մի շարք հետաքրքրական հարցերի շուրջ։ Դրանից զատ, ուսումնասիրությունը նաև փաստական ապացույց էր բազմաթիվ նախկին ընդդիմադիր և ներկա իշխանական գործիչների համար, որոնք հաճախ օգտվելով այն առիթից, որ հայ-ռուսական գազային համաձայնությունները հաճախ լինելով ստրատեգիական բովանդակության, լայնորեն չեն լուսաբանվել, օգտագործում են իրավիճակն իրենց օգտին մանիպուլյացնելու համար։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված դիմակայության կապակցությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները:
Երեկվանից Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանը հերթական սադրիչ գործողություններն է սկսել, և եթե երեկ դրանք հայկական դիրքերի ուղղությամբ էին, ապա այսօր՝ նաև խաղաղ բնակավայրերի: Մեր թշնամին չի փոխվել. թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակելու է գործել այնպես, ինչպես գործել է: Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս ապացուցել է, որ իր զինվորն իր համար որևէ արժեք չունի, բայց մեր երկրի ղեկավարությունը շարունակում է հավատալ, որ ադրբեջանցի մայրերի արցունքները կարող են հալեցնել Ադրբեջանի «սառցե թագավորի» կամ, ավելի ճիշտ՝ «սառցե թագուհու սիրտը»:
Համաշխարհային պանդեմիան, որը ողջ հանրության համար դարձել է իրական չարիք, շարունակում է դեռևս մնալ մարդկության համար չբացահայտված մի մահաբեր երևույթ, սակայն, որքան էլ տարօրինակ է, Հայաստանում համավարակը դարձավ իշխող ռեժիմի համար բավականին փայլուն կերպով կիրառվող լուրջ գործիք։ Հենց վերջին չորս ամիսներին կորոնավիրուսն էր այն միակ «առիթը», որ հայաստանյան առօրյաներն ուժի կիրառմամբ անցնում են «խաղաղ»։
Անցած օրվա ընթացքում գրեթե 70 փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից:
«Կարծում եմ՝ Աննա Հակոբյանի կոչն ավելի շատ ուղղված է միջազգային լսարանին, իսկ Մեհրիբան Ալիևայի արձագանքը՝ ներքին»,- ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի տիկնանց կոչերի ազդեցության մասին կարելի է խոսել միայն արդյունքի դեպքում: Նշենք, որ Աննա Հակոբյանը՝ խաղաղասիրական, իսկ Մեհրիբան Ալիևան, հակառակը՝ ռազմական կոչեր https://168.am/2020/07/13/1334793.html էր հնչեցրել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հնարավոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա ճնշում գործադրել այս կամ այն որոշման հարցում, ապա ես այդ մարդկանց ցանկում չեմ։ Հետաքրքիր կլինի այդ մարդկանց կարծիքը մանրամասն ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ եղանակով է հնարավոր իրականացնել այդ ճնշումները»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, որ ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով ճնշում են գործադրել ՄԻԵԴ որոշման վրա։
Այսօր Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Ադրբեջանի նախագահի կին, երկրի առաջին փոխնախագահ Իլհամ Ալիևան հանդես եկան կոչերով՝ կապված երեկվանից հայ-ադրբեջանական սահմանի ռազմական լարված դրության հետ:
«Ակցիան, որը նախապատրաստվում էր և առավոտից պետք է իրականացվեր, որևէ կերպ «Հավաքների ազատության մասին» օրենքով արգելված չէ: Այս պահին մենք չունենք որևէ նորմատիվ-իրավական ակտ, որն արգելում է մեքենաներով իրականացնել ավտոերթ»,- ոստիկանության Մասիսի բաժանմունքի մոտ, ուր այս պահին գտնվում են «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ու «Ադեկվադ» միաբանության որոշ անդամներ, ասաց «Ադեկվադի» անդամ, մասնագիտությամբ իրավաբան Գարեգին Պետրոսյանը:
Այն դեպքում, երբ ՀՀ պետական սահմանին մարտեր են ընթանում, երբ ՀՀ զինված ուժերի մաս կազմող և այլ կարևոր գործառույթներ ունեցող ԱԱԾ-ն ողջ ներուժով պետք է զբաղվի օրենքով իր վրա դրված պարտականությունների կատարմամբ, փոխարենը, առաց օրինական հիմքերի, ոստիկանոթյան կրթահամալիրի դասախոսի հետ Երևանի փողոցներում դիմակ չդնող մարդ է որսում…
«Նիկոլ Փաշինյանը սարսափած է. նրա իրական հենարանը ոստիկանությունն է». Նարեկ Մալյան