«Տիկի՛ն, սա ռազմահայրենասիրական պաթոս չէ, սա իրողություն է, որի հետ դուք ու ձեր «ամուսինը» պարտավոր են հաշվի նստել»․ Արփինե Հովհաննիսյանը՝ Մեհրիբան Ալիևային

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես պետք է հասկանա այստեղից հնչող խաղաղասիրական կոչերը Մեհրիբան Ալիեւան

Գրում եմ, քանզի վստահ եմ` հասցեատերը կկարդա:

Մեհրիբան Ալիևան պետք է հասկանա, որ, ինչպես ինքն է ասում, հայրենիքի համար պայքարն իրոք սրբազան է:

Պարզապես մի խնդիր կա`

Տիկի՜ն, դուք ձեզ համար հորինել եք հայրենիք, որ երբեք ձեզ չի պատկանել, դուք ուզում եք յուրացնել ուրիշի հայրենիքը, իսկ դա անհնար է:

Տիկի՛ն, սա ռազմահայրենասիրական պաթոս չէ, սա իրողություն է, որի հետ դուք ու ձեր «ամուսինը» պարտավոր են հաշվի նստել: Դուք երբե՛ք Արցախում մուղամ չեք լսելու` հրավերով թե առանց: Իսկ հիմա ուղեցույց հայ հանրության կողմից` այն դեպքի համար, եթե սխալ եք հասկացել այստեղից հնչող «խաղաղասիրական» կոչերը։

Տիկի՛ն, մենք խաղաղություն չենք խնդրում, մենք այն ձեզ պարտադրել ենք..․ ՄԻՇՏ: Մեր մայրերն ու քույրերը ցանկանում ու ձգտում են խաղաղության, բայց զենքից զարդեր չեն ձուլել: Մենք ունակ ենք իրական սրբազան պայքարով մեր հողը պահել: Հենց երեկ Գրիգորի Խաչատուրովը և մեր զինվորները դա ձեզ ցույց տվեցին:

Չխաբվեք եւ լուրջ չընդունեք կամուֆլյաժը, ծաղիկները ու պաթոսը. մենք զգոն ենք: Մենք ուժեղ ենք, ու ուժեղի դիրքերից ենք խոսում խաղաղության մասին: Ձեր հիստերիկ գոռգռոցից ոչ ոք չի վախենում: Երբեք չենք վախեցել, որևէ հարթակում, Գանիրային ու Սեվինջին հարցե՛ք կպատմեն: Դուք խաբում եք ադրբեջանցի ժողովրդին, բայց դա ձեր խնդիրն է, հայ ժողովրդին խաբել չեք կարողանա: Խաղաղությունը մեր վաղվա օրն է, որին հասնելու համար այսօր պիտի պատրաստ լինենք պատերազմի: Մենք պատրաստ ենք: Մեր զինվորները պատրաստ են:

Ասում են` չկա լավ պատերազմ կամ վատ խաղաղություն: Ես կասեի՝ կա հաղթանակած պատրերազմ ու արժանապատիվ խաղություն: Մեր ժողովրդի ընտրությունը սա է»:

Eng, Rus⬇️Ինչպես պետք է հասկանա այստեղից հնչող խաղաղասիրական կոչերը Մեհրիբան ԱլիեւանԳրում եմ, քանզի վստահ եմ`…

Gepostet von Arpine Hovhannisyan am Dienstag, 14. Juli 2020

Տեսանյութեր

Լրահոս