Ամերիկյան «Foreign Policy» ամսագրում տեղ գտած վերլուծական հոդվածում նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու շարունակել կառավարել երկիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Տարածաշրջանը, իհարկե, այլևս չի հանդուրժի անհամաչափ պահանջներ»,- այս մասին քիչ առաջ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում կտրուկ հայտարարեց ԻԻՀ նորանշանակ ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիան:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի ու Արցախի անվտանգության աղետալի վիճակն արդյունք է բանակցությունները «սեփական կետից» սկսելու, թշնամուն «կառուցողական» համարելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջնագրերով խոսելու ու հայանպաստ բանակցային ժառանգությունը մսխելու։
Ծովինար Սողոմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով` Ծովինար Սողոմոնյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին, ինչպես նաև իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ, այո, այդ ճանապարհին կան խոչընդոտներ: «Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ լավ է, որ իշխանական պատգամավորը գոնե ասում է, որ կան խոչընդոտներ, քանի որ նախկինում ասում էր, որ Սյունիքն անվտանգ է, և որևէ սպառնալիք չկա:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել Մալիում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ -ի գործողություններում և առաքելություններում թուրք զինվորականների մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծը:
Այս իրականության պայմաններում կառավարության կողմից գրեթե ոչ մի էական քայլեր չեն ձեռնարկվում ոչ միայն նոր սահմանափակումներ մտցնելու, այլ անգամ գործող կարանտինի պայմանները պահպանելու ուղղությամբ։
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ հարց: Եթե Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել երբեք ՀՀ-ի քաղաքացիական ավիացիայի համար, ապա ո՞րն էր խնդիրը, որ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» երեք և «ժողովրդավարական տարածաշրջանային կուսակցության» մեկ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ուղարկել խորհրդարան:
Այս իշխանությունը որևէ լուրջ փաստաթուղթ պլանավորել անկարող է. Գագիկ Մինասյանը՝ բյուջե 2022-ի մասին
ՀՀԿ ԳՄ անդամ, տնտեսագետ Գագիկ Մինասյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք ճանապարհների ապաշրջափակումն ու մասնավորապես Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների հաստատումը, ի դեմս Հայաստանի, տարածաշրջանում չի ստեղծի նոր Աջարիա, նշեց.
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին՝ նշեց․ «Ակնհայտ է՝ 44-օրյա պատերազմից հետո ավարտվում է «մեծ խաղաղության համաձայնագրի» ստորագրման նախապատրաստական աշխատանքները»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից որևէ լավ բան չի ակնկալվում, քանի որ, եթե երկուսի հռետորաբանության տարբերությունը, ինչպես նաև թշնամի երկրի կողմից հնչող հեգնանքն ու ծաղրանքը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին, որին երբեք պատասխան չեն տալիս, ապա պարզ է դառնում, որ որևէ լավ բան չպետք է սպասել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի քրեական գործով վկաների հարցաքննության փուլը:
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը Նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերի ելույթները համարում է ոչ միայն կարևոր, այլև բնական՝ հաշվի առնելով Հայաստանին առնչվող շրջադարձային իրողությունները:
Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, կայացավ պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի, զինվորական նվագախմբի, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինվորների մասնակցությամբ։
Երեկվանից Ադրբեջանի օդային կապը Նախիջևանի հետ ապահովում է Հայաստանը, բարեհամբույր տրամադրելով իր օդային տարածքը:
Թուրքական ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» պարբերականը անդրադարձել է Նախիջևանում անցկացվելիք թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին՝ այն դիտարկելով վերջին օրերին խորացող Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության համատեքստում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ կոպիտ ոտնհարված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։
Բաքվում փակել են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի ներկայացուցչի գրասենյակը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրերս Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի խիստ փոքրաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը արատավորելու եւ անվանարկելու հերթական փորձն է կատարել։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնել են, որ Հայաստանը բացել է իր օդային տարածքն Ադրբեջանի համար՝ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթեր կատարելու համար: Մինչդեռ հոկտեմբերի 5-ին Իրանը փակել էր իր օդային տարածքն Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, որն էլ այդ տարածքն օգտագործում էր Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարման նպատակով։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ քննարկել է Տայվանի շուրջ ստեղծված իրադրությունը, եւ որ ԱՄՆ-ը մտադիր է պահպանել սեփական օրենքը Տայվանի հետ հարաբերությունների վերաբերյալ։
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատրաստ եմ մասնակցել ցանկացած քաղաքական ուժի հրավիրած շտապ հավաքին, որը նպատակ կհետապնդի ՍՏԻՊԵԼՈՒ կապիտուլյանտին չեղարկել օդային «թյուրքական միջանցք» տրամադրելու որոշումը։
Գագիկ Մինասյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին․ ՈՒՂԻՂ։
Աննա Մկրտչյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Երեք մարդ է տուժել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից:
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հանրայինի եթերում էկոնոմիկայի նախարարը հայտարարել է ապաշրջափակման սպասվող դրական է
Սոցփաթեթում կուտակված գումարների ծախսման ևս նոր երկու ուղղություն ավելացավ. ԱԺ-ն երկու ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքը: