«Եթե Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել երբեք ՀՀ-ի քաղաքացիական ավիացիայի համար, ապա ո՞րն էր խնդիրը, որ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ»
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ հարց: Եթե Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել երբեք ՀՀ-ի քաղաքացիական ավիացիայի համար, ապա ո՞րն էր խնդիրը, որ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ:
Արցախի Հանրապետությո՞ւնն էի արգելել, թե՞ Ադրբեջանն Արցախը նախկինում իրենը չէր համարում և պատասխանատվություն չէր կրում: Կամ՝ բա եթե այդպես է, այդ ինչի՞ հիմա չի մեկնում, ռուսական խաղապահնե՞րն են արգելում, թե՞ Տեղ գյուղից այն կողմ այլ բան կա:
Դե գնա ու փորձիր հասկանալ այս ամենը: Հիմա Ադրբեջանին պուպուշիկ եք ներկայացնում, որ ի՞նչ համոզեք, ալիևյան մի քանի օր առաջ արված հայտարարությունները հայ ազգին չէ՞ր ուղղված:
Սա ո՞ւմ շահերի սպասարկմանն է միտված: Պատասխանի ակնկալիք չկա: Հասկանալի է ամեն ինչ, բայց դե մինչ մի բան գրելը, ներկայացնելը լավ մտածեք, թե դրա արդյունքն ինչ է լինելու»: