ՀՀ իշխանություններն իրենց համար Արցախի խնդիրը լուծել են. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից որևէ լավ բան չի ակնկալվում, քանի որ, եթե երկուսի հռետորաբանության տարբերությունը, ինչպես նաև թշնամի երկրի կողմից հնչող հեգնանքն ու ծաղրանքը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին, որին երբեք պատասխան չեն տալիս, ապա պարզ է դառնում, որ որևէ լավ բան չպետք է սպասել:

«Նույնիսկ այն անձնական վիրավորանքները, որոնք թշնամին հնչեցնում է իշխանական խմբակցության հասցեին, կրկին պատասխան չի տրվում: Ուզում եմ հասկանալ, եթե այս մարդը ամբիոններից ու արտաքին աշխարհի համար է նման բաներ ասում, պատկերացնո՞ւմ եք ինչպիսի իրավիճակում է հայտնվելու, բարոյահոգեբանական  առումով, հանդիպման ընթացքում: Եթե նա չի ուզում հակադարձի կամ չի կարող հակադարձել, որ գիտե՞ք ինչ, հայկական պետականությունը կա, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կա, և գոնե իր ծրագրում օգտագործի Արցախի Հանրապետություն տերմինը և հրաման տա իր թիմին՝ դեմ չլինեն Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծմանը,  ապա սրանք ազդակներ են: Այս ամենը խոսում է այն մասին, որ արտաքին աշխարհում մեզ որևէ դրական բան սպասել չի կարող»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Մկրտչյանը:

Հարցին՝ այս համատեքստում Արցախի հետ կապված ի՞նչ մտավախություններ ունի, Աննա Մկրտչյանը պատասխանեց, որ ՀՀ իշխանությունն Արցախի մասին մոռացել է:

«Եթե նախորդ մեկ տարին մենք խոսում ենք Արցախից, հիմա արդեն խոսում ենք Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից, այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունից, այն դեպքում, երբ մեկ-երկու տարի առաջ խոսում էինք Արցախի ժողովրդի ինքնորոշումից: Այսինքն՝ կոպիտ ասած, ՀՀ իշխանություններն իրենց համար Արցախի խնդիրը լուծել են, չունեն այլևս խնդիր, հանձնել են Մուրադովին, նրանից հետո էլ մեկ ուրիշին կհանձնեն: Հիմա իրենք երկրորդ հարցն են լուծում, ուզում են ՀՀ անվտանգության եզրույթն էլ հանեն օրակարգից  և ուղղակի հայ հանրությանը հաշտեցնեն, որ Հայաստանը կարող է լինել նաև առանց անվտանգության»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս