«Կառավարության անգործությունը հանգեցնելու է նոր ողբերգական հետևանքների». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարության անգործությունը հանգեցնելու է նոր ողբերգական հետևանքների

ՀՀ առողջապահության նախարարությունը 2021 թվականի հոկտեմբերի 6-ին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդության 1155 նոր դեպք և 21 մահվան դեպքի մասին (նախորդ օրվա արձանագրումներ)։ Մեկ օր առաջ արձանագրվել էր հիվանդության նոր 891 և մահվան 22 դեպք։ Հոկտեմբերի 1-ից մինչ օրս միջինը գրանցվել է հիվանդության 946 նոր և մահվան՝ 20 դեպք։ Այս ցուցանիշներ վկայում են հիվանդության տարածման տեմպերի կտրուկ աճի մասին, որի հետևանքներից է նաև մահվան ցուցանիշի շեշտակի աճը։
Այս իրականության պայմաններում կառավարության կողմից գրեթե ոչ մի էական քայլեր չեն ձեռնարկվում ոչ միայն նոր սահմանափակումներ մտցնելու, այլ անգամ գործող կարանտինի պայմանները պահպանելու ուղղությամբ։
Հարկ է նկատել, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունով պայմանավորված, արտակարգ դրություն էր հայտարարվել 2020 թվականի մարտի 16-ին, երբ արձանագրվել էր հիվանդության առավելագույնը օրական 17 դեպք, իսկ մահվան՝ 0 դեպք։ Ակնհայտ է, որ առողջապահական համակարգն ի վիճակի չի լինելու սպասարկել բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներ՝ հիվանդության այս տեմպերով աճի դեպքում, ուստի անհրաժեշտ է իրականացնել իրավիճակից բխող շտապ միջոցառումներ։
Մասնավորապես, անհրաժեշտ է՝
• անհապաղ դադարեցնել ստացիոնար կրթական գործընթացը բոլոր տիպի ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներ, դպրոցներ, քոլեջներ, համալսարաններ և այլն),
• պետական կառավարման ոլորտում որոշակի ժամանակահատվածում անցնել առցանց աշխատանքի ռեժիմին,
• սահմանափակել զանգվածային բոլոր միջոցառումները,
• մասնավոր ընկերություններին հորդորել անցնելու աշխատանքի առցանց ռեժիմին, որտեղ դա հնարավոր է,
• սահմանափակումներ մտցնել Հայաստան մուտքի վրա՝ խստացնելով սահմանային հսկողությունը և այլն։
Բոլոր որոշումները պետք է կայացվեն և կյանքի կոչվեն խիստ հրատապ և օպերատիվ կարգով, հակառակ դեպքում այս մահաբեր իշխանությունների գործունեության պատմությունը կհամալրվի ևս մի քանի հազար երիտասարդ մարդկանց ողբերգական մահերով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031