Ձեր խմբակցությունում բոլորը հա՞շտ են, որ այսօր ՀԾԿՀ անդամի հարց է քննարկվում. Սիսակ Գաբրիելյանը՝ Լիլիթ Գալստյանին:
Նիկոլ Փաշինյանն ամենատարբեր առիթներով անդրադառնալով հատկապես Սյունիքում ստեղծված «ցավոտ իրավիճակներին», հղում տալով 2010թ․ ՀՀ ԱԺ ընդունած Վարչատարածքային բաժանման մասին օրենքին, նշում է, որ Շուռնուխի և Որոտանի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին:
Հայրենիքը հենց այնպես ոչ մեկին չեն տալիս. հայրենիքի 75 տոկոսն Ադրբեջանին հանձնած իշխանության ներկայացուցիչ Գևորգ Պապոյան:
24-ժամյա ռեժիմով կընդունվի պետբյուջեի հաշվին պաշտոնյաներին մարզասրահ այցելելու հնարավորություն տալու մասին օրենքը։
Օրվա լրահոսը ազդարարում է. «Արոնյանը ջախջախեց Մամեդյարովին»։ Վստահ եմ՝ շատ-շատերի մոտ սա կբերի ազգային հպարտության և նույնիսկ կատարած վրեժի զգացում կառաջացնի։
Պետք է թույլ չտալ շեղվել օրակարգից. խստացում է պետք.Վլադիմիր Վարդանյանի առաջարկը՝ ԱԺ նախագահությանը:
Վարչատարածքային բաժանման մասին օրենքին կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինանը. Արծվիկ Մինասյան:
Մեր իշխանության օրոք Սուրբ Ղազանչեցոցը Ղազանչի չէր, Շուշին՝ Շուշա չէր. Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյանի իշխանությանը:
Հնարավոր չէ մեղադրել մի մարդու, որն առանց կրակոցի հանձնել է Քարվաճառը. Ռուբեն Ռուբինյան։
Չէիք ուզում՝ գրեիք Շուռնուխից այն կողմ ոչ թե Ադրբեջանն է, այլ Շվեյցարիան. Վահագն Ալեքսանյան։
Արթուր Խաչատրյանը Վաչե Տերտերյանին կուղարկի Փաշինյանի ասածները՝ վարչատաածքային բաժանման մասին օրենքով սահմաներ որոշելու մասին։
Ես միչև այժմ չեմ լսել, որ ասեն՝ արտաքին սահմանները վարչատարածքային բաժանմամբ են որոշվելու. Վաչե Տերտերյան:
Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է:
Սյունիքում Ադրբեջանը շինարարություն է իրականացնում. ի՞նչ է անում. Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը:
Այն, ինչ կատարվում է այսօր Սյունիքում, ուղիղ սպառնալիք է մեզ համար. Արծվիկ Մինասյան։
Մեքսիկայի կենտրոնական մասի Կերետարոյի նահանգում ավելի քան 3,5 հազար բանկելի տուն ջրի տակ է հայտնվել գետերի հորդացման պատճառով, որը հարուցել են սաստիկ անձրեւներըՀոկտեմբերի 4-ի երեկոյան այդ մասին հայտնել է Milenio թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ազգային ժողովի նիստը. ՈւՂԻՂ:
Global Initiative ինտերնետային կայքը հրապարակել է Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսի 2021թ․ զեկույցը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում ամենաշատը կազմակերպված հանցագործություններ կատարվում են Կոնգոյում, իսկ Թուրքիան այդ ցանկում ընդգրկված երկրների առաջին քսանյակում է։
Սինգապուրի իշխանությունները այն արտասահմանցիներից, ովքեր աշխատանքի նպատակով են մեկնում իրենց երկիր, պահանջել են ամբողջությամբ պատվաստված լինել կորոնավիրուսի դեմ։
Անցած մի քանի օրերին ամենատարբեր ձևաչափերով Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ու հատկապես արցախյան հարցի վերաբերյալ տեսակետներ հայտնեցին Հայաստանի նախկին երեք նախագահները։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմն (ՌԾՆ) առաջին անգամ «Ցիրկոն» գերձայնային հրթիռի փորձարկումն է անցկացրել ատոմային սուզանավից:
«Ադրբեջանում պահվող գերիներին քարտեզների դիմաց վերադարձնելու վերաբերյալ որևէ հանրայնացված փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը պետք է վերադարձներ մեր բոլոր գերիներին: Դա սակարկման, շանտաժի ենթակա թեմա չէր, առևտուր անելու թեմա չէր, բայց չգիտես ինչու՝ պատերազմի մեկնարկից մեկ տարի անց մենք եկանք այն իրավիճակին, երբ անընդհատ Ադրբեջանին ինչ-որ բաներ ենք առաջարկում, որը մեր պարտավորություններից դուրս է, որպեսզի Ադրբեջանն իր ամրագրված պարտավորությունները կատարի, բայց միևնույն է՝ չենք հաջողում դրանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոր կանոնավոր վաճառքի խանութներ (tanzim satış mağazaları) բացելու խոստմանը։
«Որպես կանոն՝ կարգապահական պատասխանատվության տիրույթ են բերվում այն դատավորները, ովքեր մինչ այդ կամ այդ վարույթի շրջանակներում քննարկված հանգամանքներով օրվա իշխանության համար հաճելի որոշումներ չեն կայացրել: Առնվազն պետք է անմեղսունակ լինել այս ամենը չհասկանալու համար»,- ասաց նա: Ինչ վերաբերում է քրեական գործերը ձեռքով մակագրելու վերջին ժամանակների պրակտիկային, Րաֆֆի Ասլանյանը պնդում է՝ դա օրենքի կոպտագույն խախտում է, ու դրա վերաբերյալ կան ՄԻԵԴ նախադեպային վճիռներ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան հայտնել է, որ իր պաշտպանյալը կշարունակի հացադուլը, քանի դեռ իրեն չեն ազատել բանտից:
Ես պատերազմի հրձիգ չեմ, հետևաբար, պնդում եմ՝ այո՛, Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ խոսակցություն կարելի է սկսել, բայց դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ հարգում են քո իրավունքը, ոչ թե քեզ ասում՝ ծնկաչոք խաղաղություն աղերսիր, ծնկաչոք խաղաղություն չի լինում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:
«Տարածաշրջանային զարգացումների ֆոնին, երբ թեկուզ քարոզչական մակարդակում, բայց բավականին լարված են Իրան-Ադրբեջան հարաբերությունները, հայ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Թեհրան բավականին դրական երևույթ է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտգործնախարար Արարատ Միրզոյանի Իրան այցին՝ նշեց իրանագետ Գարիկ Միսակյանը:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 867-ով:
Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը և կարևորել տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը։