«Պատրաստ եմ մասնակցել ցանկացած քաղաքական ուժի հրավիրած շտապ հավաքին. Եթե պետք է, պատրաստ եմ ոստիկանական ծեծ ուտել այդ հավաքի ընթացքում»․ Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատրաստ եմ մասնակցել ցանկացած քաղաքական ուժի հրավիրած շտապ հավաքին, որը նպատակ կհետապնդի ՍՏԻՊԵԼՈՒ կապիտուլյանտին չեղարկել օդային «թյուրքական միջանցք» տրամադրելու որոշումը։
ՑԱՆԿԱՑԱԾ քաղաքական ուժի հրավիրած շտապ հավաքին եմ պատրաստ մասնակցել՝ այս կարճ ու հստակ օրակարգով։
Եթե պետք է, պատրաստ եմ ոստիկանական ծեծ ուտել այդ հավաքի ընթացքում։
Չի՛ կարելի ոչինչ չանել։
Եթե ոչինչ չարվի, ուրեմն բոլորը համաձայն են»։