Հեղինակավոր Financial Times-ն անդրադարձել է հայ-արբեջանական սահմանի լարվածությանը, այդ ֆոնին նկատել Ադրբեջանում տիրող հասարակական լարվածությունը, պատերազմ պահանջող ադրբեջանցիներին, Ալիևի համար ստեղծված անսովոր մարտահրավերը, նաև ՀՀ վարչապետի տիկնոջ խաղաղասիրական արշավը:
Ազգերը՝ ելնելով սեփական աշխարհընկալումից, սահմանում են արժեքների համակարգ, նպատակներ եւ իղձեր՝ նախանշելով իրենց հարատեւման ռազմավարությունը։ Այս ամենի տեսաբանված ամբողջությունը համարվում է ազգային գաղափարախոսություն։ Սակայն ոմանք տուրք տալով ամբոխավարությանը, պնդում են, թե ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե որն է իր ազգային գաղափարախոսությունը եւ իբրեւ դրա իրականացման ճանապարհ առաջարկում են հետեւյալ լուծումը. թող ժողովուրդն ընտրությունների միջոցով նախընտրի այս կամ այն կուսակցությանը, որի ամրագրած գաղափարախոսությունը կդառնա տվյալ ժամանակաշրջանի առաջնորդող գաղափարախոսություն։ Նման մոտեցումը ընդամենը ամբոխին դուր գալու ձգտում է եւ չի կարող ունենալ լուրջ հիմնավորում։
Այս պահին ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ցույց է ընթանում Ստրասբուրգում: Ստրասբուրգի հայերն այս պահին ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության առջև են՝ ադրբեջանական ագրեսիան դատապարտող կոչերով ու պաստառներով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 673 հազարը:
Կատալոնիայի իսպանական ինքնավար հանրակցության անկախության կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել միապետության եւ պետության ղեկավար Ֆելիպե 6-րդ թագավորի՝ տարածաշրջան այցի դեմ:
Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի, ինչը թույլ կտա նաև կարգավորել ՌԴ-ում այդ երկրների ներկայացուցիչների միջև առաջացած հուզական ֆոնը:
Ամերիկացի զինծառայողների շրջանում նոր կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Յոկոտա ռազմակայանում, որը գտնվում է Տոկիոյի պրեֆեկտուրայի սահմանագծում:
Ալիեւի համար ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է ղարաբաղյան տագնապի լուծման շուրջ անիմաստ բանակցություններից, եւ միջնորդները դա պետք է հասկանան: «Ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է այս անիմաստ բանակցություններից: Այդ իսկ պատճառով, բոլոր նրանք, ովքեր այս օրերին իրենց միջնորդական առաջարկներն են անում, թող մտածեն այս մասին, ադրբեջանցի ժողովրդի համբերությունը անսահման չէ»:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Արտեմ Դմիտրուկը կարծում է, որ այդ երկրի արտաքին գործերի նախարարության գործողությունները և հայտարարությունները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ բացարձակապես անմտածված են։
Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարան) ավարտել է վարչապետ Բոյկո Բորիսովի կառավարության անվստահության քվեի շուրջ քննարկումները. այս հարցի շուրջ քվեարկությունը կկայանա հուլիսի 21-ին:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Մարտա Ռոսիկը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին և կոչ արել, որպեսզի այն արձագանքի Ադրբեջանի ագրեսիային։
Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի որոշումն աշխարհում համար մեկ նորություններից մեկն էր դարձել: Կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք Թուրքիայում, և ոչ միայն Թուրքիայում, մզկիթների են վերածվել, նաև կան մզկիթներ, որոնք, հակառակը, եկեղեցիների են վերածվել, մասնավորապես՝ Իսպանիայում։
Իսրայելում ձերբակալվել է եւ դատարանի առջեւ կկանգնի երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ մյուս պաշտոնյաների հասցեին Համացանցում սպառնալիքներ տարածելու մեջ կասկածվողը:
Թուրքական «Ֆաթիհ» հորատանավն առաջին երկրաբանահետախուզական աշխատանքների իրականանցման է ձեռնամուխ եղել Սեւ ծովում:
Պարզապես փոքրիկ հիշեցում, երբ Սամվել Կարապետյանը եւ մյուսները աջակցեցին գրավով եւ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվեց, հայեր ջան, ձեր էն երկրորդ տեսակը անմիջապես հարձակվեց եւ չափ ու սահման կորցրեց, հիմա՝ երբ աջակցեց ծիրանի գործով, աստվածացրիք եւ փառաբանեցիք, այսօր էլ իմ անվանակից Մարգարիտա Սիմոնյանին էլի ճիշտ չեք հասկացել, բայց համոզված եմ, կգա օրը, երբ նրան էլ կփառաբանեք․․․ Հիշեք, երբ Քիմը պիտի գար Հայաստան, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ոնց էիք չարացել, հիմա, երբ Քիմը եկավ-գնաց, աջակցեց, ոնց եք նրան փառաբանում․․․
Այսօր մեր ԱԳՆ-ի կողմից աշխատանքի հստակ ծրագիր և ուղղություններ շեշտադրելու փոխարեն հնչել է հայտարարություն, որ իր ոճով ավելի հարիր կլիներ մեր օրերի իշխանական ինքնահավան և դատարկամիտ պատգամավորներին, քան երկրի արտաքին գերատեսչությանը:
Ամերիկացի զինծառայողին մեռած են գտել Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի Գունսան ռազմաօդային բազայում:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ոչ պաշտոնական այցով գտնվում է Երևանում, որտեղ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։
Ադրբեջանի Ղուբայի շրջանում «Խուդաթ» ծառայության սահմանապահ զորամասի մոտ ՈՒԱԶ մակնիշի զինվորական ավտոմեքենայի վթարի հետևանքով սահմանապահ ծառայության գնդապետ է զոհվել:
Ինչպես և կանխատեսելի էր, ռուսաստանյան RT («Ռաշա Թդեյ») լրատվականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը դարձավ հայկական հանրային լայն շրջանակների քննարկման և ամենակոշտ քննադատության առարկան։
Օրերս ես վերընթերցեցի 20-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն պատմաբաններից մեկի` Մարկ Բլոկի «Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը» գիրքը, որը ռուսերեն թարգմանությամբ կարդացել էի ավելի քան 30 տարի առաջ: Գիրք, որն, ըստ իս, պետք է լինի յուրաքանչյուր պատմաբանի գրասեղանին և ինչու ոչ` նաև որպես հատուկ դասընթաց, ընդգրկվի բուհերի Պատմության ֆակուլտետների ուսումնական ծրագրերում:
Իսրայելում բուժքույրերեի գործադուլ է սկսվել այն բանից հետո, երբ ֆինանսների նախարարության հետ աշխատավարձերի բարձրացման շուրջ բանակցություններն անհաջողությամբ են ավարտվել:
Աշխարհի ոչ մի երկիր այս պահին պատրաստ չէ Իրանի հետ համագործակցելու նավթի-գազի ոլորտում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
Աֆղանստանի Կունդուզի հյուսիսային նահանգում առնվազն 13 ուժային է զոհվել, 10-ը՝ տուժել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակումների հետեւանքով:
Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աճել է ավելի քան 40,4 հազարով, հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 118 հազար 43:
Սկզբից Էրդողանը դատապարտեց Հայաստանին, հետո հայտարարեց, թե իբր, երրորդ կողմը կարող էր հրահրած լինել այս ճգնաժամը՝ ակնհայտորեն ակնարկելով Մոսկվայի ուղղությամբ:
Իրականությունը պատմող այս տեսանյութը ներկայացվելու է մեր միջազգային գործընկերներն։
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել ԿԸՀ-ի օգտին լրտեսության եւ գեներալ Քասեմ Սուլեյմանիի տեղաշարժի մասին տվյալներ հաղորդելու մեջ մեղադրվողին:
Երեկ գիշերը նորից անցել է համեմատաբար հանգիստ, մոտ 137 կրակոց է եղել ՀՀ սահմանագոտու տարբեր հատվածներում, մասնավորապես, Տավուշի մարզի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ հիմնականում անկանոն կրակ է վարվել, որոնց մեծ մասի դեպքում հայկական ուժերը պատասխան կրակ չեն արձակել:
Եվրամիության (ԵՄ) պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում գումարված գագաթնաժողովի երրորդ օրվա արդյունքներով չկարողացան համաձայնության գալ 2021 – 2027 թվականների յոթնամյա բյուջետային պլանի ձեւավորման եւ համավարակից հետո Միության տնտեսության վերականգնման հիմնադրամի հարցերի շուրջը: