Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Մարտա Ռոսիկը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին և կոչ արել, որպեսզի այն արձագանքի Ադրբեջանի ագրեսիային։

Այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այս օրերին բռնության աճի պայմաններում իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետության գործընկերներին: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքի»,- գրել է Մարտա Ռոսիկը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031