ԵՄ-ի ղեկավարները կրկին չկարողացան համաձայնեցնել տնտեսության վերականգնման հիմնադրամը
Եվրամիության (ԵՄ) պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում գումարված գագաթնաժողովի երրորդ օրվա արդյունքներով չկարողացան համաձայնության գալ 2021 – 2027 թվականների յոթնամյա բյուջետային պլանի ձեւավորման եւ համավարակից հետո Միության տնտեսության վերականգնման հիմնադրամի հարցերի շուրջը: Ինչպես հաղորդել են ԵՄ-ի խորհրդում, հանդիպումը կվերսկսվի հուլիսի 20-ին:
«Գագաթնաժողովի աշխատանքի չորրորդ օրը (Եվրախորհրդի) նախագահ (Շառլ Միշելը) ավարտել է լիագումար նիստը: 27 անդամ երկրները կրկին կհավաքվեն հուլիսի 20-ին ավելի ուշ՝ 16:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին)»,- ասել են ԵՄ-ի խորհրդում:
Ինչպես լրարգողներին հայտնել են ԵՄ-ի խորհրդում, հուլիսի 19-ին մոտավորապես 23:30-ին Միշելն ընդհատել է լագումար նիստը, որպեսզի երկկողմ բանակցություններ վարի առանձին ղեկավարների հետ: Վեց ժամ անց Եվրախորհրդի ղեկավարը վերսկսել է 27 ղեկվարների հանդիպումը, սակայն արդեն հաշված րոպեներ անց հայտարարվել է, որ լիագումար նիստն ավարտված է: «Հանդիպումն սկսվել եւ ավարտվել է այն բանից անմիջապես հետո, երբ Միշելն մի քանի խոսք է ասել»,- նշել են ԵՄ-ի խորհրդում:
Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել է ԵՄ-ի երկրներից մեկի պատվիրակության մի աղբյուր, Միշելը մտադրվել էր երկկողմ հանդիպումներում մոտեցնել դիրքոշումները եւ լիագումար նիստի վերադառնալ փոխզիջմամբ, սակայն նրան չի հաջողվել դա անել: «Ինչպես սպասվում է, նա հերթական նոր առաջարկությունը կներկայացնի 16:00-ին»,- հավելել է դիվանագետը: