«Արդյո՞ք պատրաստվում ենք դեմարշ անել և լքել այդ կառույցը, եթե մեր ձայնլը լսելի չի դառնալու այդտեղ»․ Աշոտյանը՝ ԱԳՆ–ին
Արմեն Աշոտյանը ֆեյսբսուքյան իր էջում գրում է․ «Երեկ բարձրաձայնեցի Չմիավորված պետությունների շարժման Բյուրոյի հակահայկական հայտարարության մասին, շեշտելով արտաքին ճակատում դիվանագիտական պատշաճ աշխատանքով մեր բանակի ռազմական հաջողություններն ամրամնդելու անհրաժեշտությունը:
Այսօր մեր ԱԳՆ-ի կողմից աշխատանքի հստակ ծրագիր և ուղղություններ շեշտադրելու փոխարեն հնչել է հայտարարություն, որ իր ոճով ավելի հարիր կլիներ մեր օրերի իշխանական ինքնահավան և դատարկամիտ պատգամավորներին, քան երկրի արտաքին գերատեսչությանը:
Իհարկե, ցանկացած պահի ցանկացած տհաճ հայտարարություն կարելի է անվանել թղթի կտոր և առ ոչինիչ հայտարարել:
Սակայն այս կերպ արդյո՞ք փարատվում են անհանգստությունները, լուծվում արտաքին խնդիրները, վերանում մարտահրավերները և աշխատելու պարտավորությունները:
Իհարկե, ոչ:
Հարցեր, որոնք պետք է առաջանային ԱԳՆ-ի մոտ այս կապակցությամբ:
1. Չմիավորված պետությունների շարժման անդամ 120 պետություններից մի քանիսի հետ մենք ունենք շատ կարևոր օրակարգ և հարաբերություններ՝ Իրան, Լիբանան, Հնդկաստան, Բելառուս, Եգիպտոս: Արդյո՞ք տարվել է աշխատանք իրենց հետ՝ կանխելու նման միակողմանի հայտարարությունները:
2. Արդյո՞ք նման աշխատանք հիմա կտարվի, թե՞ կասենք «թղթի կտոր» ու կանցի կգնա:
3. Հայաստանը այդ կազմակերպության դիտորդ անդամ է: Արդյո՞ք պատրաստվում ենք բարձրաձայնել այս հարցը տվյալ կազմակերպույթունում:
4. Արդյո՞ք պատրաստվում ենք դեմարշ անել և լքել այդ կառույցը, եթե մեր ձայնլը լսելի չի դառնալու այդտեղ:
Երբ բանակը պահում է մեր սահմանները, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր պետական շահերը: Պետք է ոչ թե պախկվել մեր զինվորականների մեջքի հետևոմ, այլ մեր աշխատանքով թեթևացնել իրենց բեռը: Սա է արտաքին գերատեսչության թիվ մեկ խնդիրը»:
Երեկ բարձրաձայնեցի Չմիավորված պետությունների շարժման Բյուրոյի հակահայկական հայտարարության մասին, շեշտելով արտաքին…
Gepostet von Armen Ashotyan am Montag, 20. Juli 2020