Իրանում հայտարարել են, որ աշխարհի ոչ մի երկիր պատրաստ չէ համագործակցելու նավթի-գազի ոլորտում

Աշխարհի ոչ մի երկիր այս պահին պատրաստ չէ Իրանի հետ համագործակցելու նավթի-գազի ոլորտում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:

«Ոչ մի երկիր պատրաստ չէմեզ հետ ստորագրելու պայմանագրեր»,- մեջբերում է անում նրա խոսքից Shana գործակալությունը: Նախարարը ճշտել է, որ նավթի-գազի բնագավառում «Իրանը պատրաստ է համագործակցության ցանկացած երկրի հետ, բացի Իսրայելից»:

2018 թվականի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ը լրիվ ծավալով վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Դրանց ներքո հայտնվեցին իրանական նավթի արտահանական մատակարարումներն, ինչպես նաեւ ավելի քան 700 բանկեր, ընկերություններ եւ ֆիզիկական անձինք: Դա տեղի ունեցավ 2018 թվականի մայիսի 8-ին իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանից Վաշինգտոնի դուրս գալուց հետո, ինչի պատճառով միջուկային գործարքի ապագան հայտնվեց հարցականի տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս