Բաժիններ՝

Իսրայելում ձերբակալել են վարչապետի և պաշտոնյաների հասցեին սպառնալիքների մեջ կասկածվողին

Իսրայելում ձերբակալվել է եւ դատարանի առջեւ կկանգնի երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ մյուս պաշտոնյաների հասցեին Համացանցում սպառնալիքներ տարածելու մեջ կասկածվողը: Այդ մասին հաղորդել է երկրի ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Ոստիկանության կիբեռստորաբաժանումը Նեթանիա քաղաքից 23 տարեկան կասկածյալին ձերբակալել է այն բանից հետո, երբ նա սպառնալիքներով հաղորդագրություն է ուղարկել կառավարության պաշտոնյաներին, այդ թվում՝ վարչապետին»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ձերբակալվածի խափանման միջոցը կորոշի Ռիշոն-լե-Ցիոնի դատարանը: Նաթանյահուն ավելի վաղ քանիցս բողոք է ներկայացրել ոստիկանությանը իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին սոցիալական ցանցերում տարածվող սպառնալիքների պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս