Թուրքիան երկրաբանահետախուզական աշխատանքների է ձեռնամուխ եղել Սև ծովում
Թուրքական «Ֆաթիհ» հորատանավն առաջին երկրաբանահետախուզական աշխատանքների իրականանցման է ձեռնամուխ եղել Սեւ ծովում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:
«Ֆաթիհը» Սեւ ծովում հորատման է ձեռնամուխ եղել «Թունա-1» տեղամասում՝ մեր ժողովրդի պաշտպանությամբ: Մենք աշխատանքներ կիրականացնենք մեր ծովերի յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա՝ էներգետիկական անկախության հասնելու համար: Եթե այնտեղ ինչ-որ բան կա, ապա մենք անպայման այն կգտնենք»,- գրել է հանրապետության էներգետիկայի նախարարը Twitter-ի՝ իր էջում:
Մինչդեռ ավելի վաղ սպասվում էր, որ «Ֆաթիհը» Սեւ ծովում երկրաբանահետախուզություն կսկսի հուլիսի 15-ին:
Ինչպես ճշտում է Sabah թերթը, «Թունա-1» տեղամասը գտնվում է Թուրքիայի ներքին ջրերի հետ Բուլղարիայի եւ Ռումինիայի ծովային սահմանների փոխհատումից ոչ հետու: Անցյալում թուրքական «Բարբարոս Հայրեթին Փաշա» առաջին սեյսմիկ նավը հետախուզական աշխատանքներ է կատարել Սեւ ծովում եւ բնական գազի հարուստ պաշարներ է հայտնաբերել Սեւ ծովի արեւմտյան մասում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: