Բաժիններ՝

Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 40.000 դեպք

Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աճել է ավելի քան 40,4 հազարով, հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 118 հազար 43: Այդ մասին վկայում են առողջապահության եւ ընտանեկան բարօրության նախարարության տվյալները:

Հնդկաստանն աշխարհում երրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսով հիվանդացածների թվով: Վերջին տվյալների համաձայն, երկրում բուժընթաց է անցնում 390 459 մարդ, ապաքինվել է 700086 մարդ (մեկ օրում՝ 22663), մահացել է 27497-ը (մեկ օրում՝ 681):

Հուլիսի 19-ին հաղորդվել է հիվանդության 1077618 դեպքի (մեկ օրում աճը կազմել է ավելի քան 38,9 հազար), մեկ օր ավելի վաղ՝ 1038716 դեպքի մասին (մեկ օրում աճը կազմել է ավելի քան 34,8 հազար): Ամենից շատ տուժել է երկրի կենտրոնում գտնվող Մահարաշտրայի նահանգը, որտեղ գրանցվել են Հնդկաստանում հիվանդության առավել մեծ թվով դեպքերը՝ 310455 (մեկ օրում՝ 9518):

Հիվանդության թվով երկրորդ տեղում է Թամիլնադի նահանգը՝ 170693 հիվանդացած (մեկ օրում՝ 4979): Երրորդ տեղում գտնվում է Դելի մայրաքաղաքային օկրուգը, որտեղ հայտնվել է 122793 հիվանդացած (մեկ օրում՝ 1211):

Ինչպես նշում են երկրի իշխանությունները Հնդկաստանը մեկ միլիոն մարդու հաշվով կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշներ արձանագրած երկրներից մեկն է. այստեղ մեկ միլիոն մարդու հաշվով ընկնում է հիվանդության 538 դեպք, կորոնավիրուսից մահացությունը մեկ միլիոն մարդու հաշվով չի գերազանցում 15-ը:

Դրա հետ մեկտեղ կան երկրներ, որտեղ հիվանդացության ցուցանիշը 16-17 անգամ ավելի բարձր է, քան Հնդկաստանում, իսկ մահացության ցուցանիշը՝ 40 անգամ ավելի է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 14 միլիոն դեպք, ավելի քան 597 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս