«Հայաստանի դրոշն է այս շենքի վրա. մենք եկել ենք պաշտպանենք մեր երկիրը, մեր դրոշը, մեր Հայաստանը». Ստրասբուգի հայերը՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի

Այս պահին ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ցույց է ընթանում Ստրասբուրգում: Ստրասբուրգի հայերն այս պահին ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության առջև են՝ ադրբեջանական ագրեսիան դատապարտող կոչերով ու պաստառներով:

Ստրասբուգից մեր հայրենակից Գևորգ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքնաբուխ հավաք է. «Պարզապես երեկ իմացանք, որ ադրբեջանցիները միտինգ են նախատեսել Հայաստանի դեմ, որ գան մեր ԵԽ ներկայացուցչական կենտրոնի մոտ, մենք հիմա այնտեղ ենք հավաքվել ու սպասում ենք իրենց»:

Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները շուրջ 50 հոգանոց խմբով արդեն հավաքվել են ԵԽԽՎ գրասենյակի առաջ և,  ըստ տարածվող լուրերի,  նրանք ԵԽԽՎ գրասենյակի  մոտից, որը  շուրջ 400 մետր է հեռու, պիտի գան ԵԽ ՀՀ մշտական ներկայացուցչության առջև. «Հայաստանի դրոշն է այս շենքի վրա. մենք եկել ենք պաշտպանենք մեր երկիրը, մեր դրոշը, մեր Հայաստանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031