Դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը որևէ պարագայում վեթինգի շրջանակում չի իրականացվում։
Եվրախորհրդարանին (ԵԽ) չի բավարարաում յոթնամյա բյուջետային պլանը, որը համաձայնեցվել է Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում:
Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։
Վրաստանում կորոնավիրուսի նոր հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 24-ով եւ հասել՝ 1073-ի. իշխանությունների ներկայացուցիչները խուճապի համար հիմքեր չեն տեսնում հիվանդացածների թվի կտրուկ աճի պատճառով:
Չինաստանը քննարկում է Ուհանում ԱՄՆ-ի հյուպատոսությունը փակելու հնարավորությունը՝ Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ Վաշինգտոնի պահանջից հետո:
168.am-ի նկատմամբ դատական գործընթաց սկսելու նպատակով դատարան մուտքագրված ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայցադիմումը հետ է վերադարձվել վերջինիս:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հնարավոր չի համարում մինչեւ 2020 թվականի վերջն առեւտրական գործարք կնքել ԱՄՆ-ի հետ նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Այսօր Վազգեն Սարգսյան 3 հասցեում (նախարարությունների շենք) տեղի ունեցավ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները ստորագրահավաք են սկսել և պահանջում են դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու USAID-ի ֆինանսավորումն Ադրբեջանին։
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը թուրքական «HaberTürk»-ի եթերում խոսել է Հայաստան–Ադրբեջան սահմանին լարվածության աճի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Միացյալ Նահանգները պահանջել է փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը:
Ադրբեջանական ագրեսիան մի պահ համաճարակը երկրորդ պլան մղեց։ Բայց այն շարունակում է ընթանալ իր ողբերգական հունով. երեկ՝ 18 մահ, նախորդ օրը՝ 13, դրանից առաջ՝ 14, 15, 21 մահ՝ ամեն օր։ Մենք սովորեցինք մահվան վիճակագրությանը։
Երուսաղեմում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար:
Նիդերլանդական «Daily Nederlands Dagblad» թերթում բավական սուր հոդված է հրապարակել այդ երկրում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը` մեջբերելով հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած բախումները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից 2020 թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:
ԱՄՆ-ի հանրապետական սենատորները հուլիսի 21-ին Սպիտակ տան հետ հայացքներով լրջորեն տարբերվեցին նոր կորոնավիրուսի համավարակի ֆոնին ամերիկյան տնտեսության խթանման միջոցների նոր փաթեթի շուրջը:
Մարտական գործողությունների մասշտաբների, կրակի ինտենսիվության, կիրառված զինանոցի առումով այս երկու ռազմական գործողություններն անհամեմատելի են: Միգուցե ռազմական առումով կարելի է՝ զուտ վերլուծությունների համար համեմատել մարտական գործողությունների որոշ դրվագներ, դրանց հակազդելու մեթոդներ և այլն, սակայն դասական առումով՝ այս գործողություններն անհամեմատելի են:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանի միջուկային հրետանին տեղակայվել է Ադրբեջանից 180 կմ հեռավորության վրա:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր երկրում տեղի ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական,հանրային գործընթացները ոչ թե սխալ քաղաքականության, այլ ընդհանրապես քաղաքականության բացակայության հետևանք են:
Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ հարևան երկրի միապետը հանդես եկավ հերթական ամպագորգոռ հայտարարությամբ, որում, մասնավորապես, օգտագործեց հետևյալ բառամթերքը. «…Երբ մենք Հայաստանին հասցրինք կործանիչ հարված, նրանք իսկույն ևեթ վազեցին Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) պաշտպանություն խնդրելու…»։ Եզրափակելով՝ նաև հոխորտաց. «…Կռվիր մեզ հետ դեմ առ դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի…»։
Հուլիսի 22-ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) Միացյալ Նահանգների ղեկավարին մեղադրել է համավարակի լույսով անգործունեության մեջ, որը շատ մարդկանց կյանքի գին ունեցավ, եւ նոր կորոնավիրուսային վարակը «Թրամփի վիրուս» է անվանել:
Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Հնդկաստանի ութ նահանգներում առնվազն 470 մարդ է զոհվել մուսոնային անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանքով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել, թե «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»:
ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաև Ռուսաստանի դեմ և այս փաստին պետք է արձագանքի նաև Ռուսաստանը:
Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ինքը հիմնել եւ գլխավորում է ընդդիմադիր Բարեփոխման կուսակցությունը:
Հունաստանի զինված ուժերը բարձր մակարդակի պատրաստվածության են բերվել Կաստելորիզո կղզուց ոչ հեռու հետազոտություններ սկսելու Թուրքիայի մտադրությունների պատճառով:
Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 742 հազարից:
Իսրայելը պետք է վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ: