Իսրայելում բուժքույրերի գործադուլ է սկսվել
Իսրայելում բուժքույրերեի գործադուլ է սկսվել այն բանից հետո, երբ ֆինանսների նախարարության հետ աշխատավարձերի բարձրացման շուրջ բանակցություններն անհաջողությամբ են ավարտվել: Այդ մասին հաղորդում է իսրայելական «13-րդ ալիքը»:
«Բուժքույրերի եւ բուժեղբայրների արհմիությունն այսօր առավոտյան հայտարարել, որ ֆինանսների նախարարության հետ գիշերային բանակցություններն անհաջողությամբ են ավարտվել, եւ որ հուլիսի 20-ի առավոտվանից գործադուլ է սկսվում, որի ժամանակ աշխատանքն անցկացվելու է հանգստյան օրվա ռեժիմով, բացառությամբ հիվանդանոցներում կորոնավիրուսի բաժանմունքների, որոնք աշխատանքը կշարունակեն սովորական ռեժիմով»,-հաղորդում է հեռուստաալիքը:
Բուժքույրերի եւ բուժեղբայրների արհմիությունը պահանջել է աշխատավարձերի բարձրացում եւ բուժանձնակազմի աշխատանքի պայմանների բարելավում՝ կորոնավիրուսով հիվանդացության աճի ֆոնին Իսրայելի հիվանդանոցներում մեծ ծանրաբեռնվածության կապակցությամբ: Գործադուլի պատճառով չեղարկվել են մի քանի պլանային վիրահատություններ, կրճատվել է անալիզների ընդունումը, փակ են պատվաստման կլինիկաները: Շտապ օգնությունը ցուցաբերվելու է ամբողջ ծավալով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: