Բաժիններ՝

Ճապոնիայում ԱՄՆ-ի ևս մեկ ռազմակայանում կորոնավիրուսով վարակում են հայտնաբերել

Ամերիկացի զինծառայողների շրջանում նոր կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Յոկոտա ռազմակայանում, որը գտնվում է Տոկիոյի պրեֆեկտուրայի սահմանագծում: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայում ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը:

Նշված է, որ զինծառայողը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից: Զինվորը եւ բոլորն, ովքեր նրա հետ շփվել են, մեկուսացված են եւ գտնվում են հսկողության տակ:

Դա վարակման առաջին դեպքն է Յոկոտայի ռազմակայանում, որի մասին պաշտոնապես հայտարարվել է, սակայն, Ճապոնիայի Kyodo գործակալության տվյալներով՝ ապրիլից այդ ռազմական օբյեկտում առնվազն չորս մարդ է վարակվել: Ճապոնիայում տեղաբաշխված ամերիկացի զինծառայողների շրջանում վարակվածների ընդհանուր թիվն այժմ գերազանցել է 135-ը:

Հուլիսի 11-ին Օկինավայի իշխանությունները հայտնել էին, որ Ֆուտեմա ավիաբազայում եւ Քեմփ Հանսեն ռազմակայանում կարանտին է սահմանված կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հուլսի 7-ից մինչեւ 11-ն այնտեղ հայտնաբերվել է վարակման 61 դեպք ԱՄՆ-ի զինծառայողների թվում:

Հուլիսի 10-ին Ճապոնիայում ամերիկյան ծովային հետեւակի զինվորական հրամանատարությունը որոշում է ընդունել վերադարձնել զինծառայողների համար սահմանափակումները կորոնավիրուսի տարածման սպառանալիքի պատճառով: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել է 26,5 հազարը:

Մահացու վախճանների քանակը հասել է 1000-ի: Ընդամենը երկրում առողջացել է շուրջ 19,7 հազար մարդ: Ըստ որում 47 հիվանդ ծանր վիճակում գտնվում է ինտենսիվ թերապտիայի բաժանմունքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս