
Բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած ծանր հանցագործությունը

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի ծառայողները ոստիկանության Մուշի բաժնում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունների արդյունքում բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակիչը սպանություն է կատարել և սպանվածի մարմինը թաղել է տնից հեռու:
Արդեն տեղում Մուշի ոստիկանները համագործակցելով Շիրակի մարզի քրեական ոստիկանության իրենց գործընկերների հետ, ենթադրյալ կասկածյալին հայտնաբերում են և սպանությունը կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխում ոստիկանության Մուշի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ կասկածյալը խոստովանում է կատարածը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը՝ Գյումրիում բնակվող 30-ամյա Արայիկ Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը վիճաբանում է հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվում է քաշքշուկի և ավարտվում սահմռկեցուցիչ սպանությամբ, ինչի հետևանքով հայրը մահանում է (նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում):
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հոր մարմինը մեկ օրից ավելի պահում է տանը, փոխում հագուստները, հորը հագցնում նոր շորեր, ապա փաթաթում պոլիէթիլենային տոպրակով, սավաններուվ և հաջորդ օրը գիշերը հոր մարմինը դուրս է բերում տնից և տանում Մուշ թաղամասին հարակից դաշտ ու այնտեղ մի փոքր փոս է փորում, մարմինը նետում փոսի մեջ, հողով ու քարերով փակում, իսկ արյունոտված շորերն ու հանցագործության գործիք դանակը նետում է աղբամանը: