Բաժիններ՝

Կես միլիոնից ավելի ֆրանսիացի մասնակցել է կառավարության պլանավորած խնայողության միջոցառումների դեմ բողոքի ակցիաներին

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 18-ի երեկոյան հաղորդել է, որ ավելի քան 500 հազար մարդ է մասնակցել երկրում բողոքի զանգվածային ակցիաներին, որոնցից 55 հազարը՝ Փարիզում։

«Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա դրանց թիվը կազմել է 309, իսկ 134 մարդ կալանքի տակ է վերցվել», – հայտարարել է ՆԳ նախարարի պաշտոնակատար Բրյունո Ռետայոն ֆրանսիական ԶԼՄ-ների եթերում։ 

Նա պարզաբանել է, որ այս թվերը կարող են փոփոխվել։ «Մենք կարողացանք երաշխավորել ցույցերը խաղաղ անցկացնելու ազատությունը», – հավելել է ՆԳ նախարարը։ Նա ընդգծել է, որ «գրեթե բոլոր» ցույցերն անցել են կարգուկանոնի պահպանմամբ։ Ռետայոն միևնույն ժամանակ նշել է, որ ցույցերի ընթացքում տուժել է 26 իրավապահ։

Վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն խստորեն դատապարտել է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումները։

Վարչապետը վստահեցրել է, որ ցուցարարների պահանջները գտնվում են երկրի քաղաքական ուժերի հետ ընթացիկ խորհրդակցությունների կենտրոնում, և հայտնել է, որ առաջիկա օրերին կրկին կհանդիպի արհմիությունների հետ։

Արհմիությունները, որոնք մարդկանց ոտքի են հանել կառավարության կողմից տնտեսության ոլորտում խիստ միջոցառումներ անցկացնելու պլանների դեմ, բողոքի ցույցերի անցած օրը համարում են իրենց հաջողությունը։ Նրանց ներկայացուցիչներն, իրենց հերթին, ակցիաների մասնակիցների թիվը նշում են 800 հազարից մինչև 1 միլիոն։

Ֆրանսիայի առաջատար արհմիությունների առաջնորդները հայտարարել են, որ սեպտեմբերի 19-ին համատեղ խորհրդակցություն կանցկացնեն՝ որոշելու, թե ինչպես շարունակել պահանջների արշավը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930