«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Իմ քայլը» շրջանառության մեջ է դրել ուշագրավ նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որոնց արդյունքում ԱԺ նախագահը մի շարք իրավունքներ կստանա։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ այս օրերին Սահմանադրական դատարանում անորոշ վիճակ է: Այլ կերպ ասած, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի՝ արձակուրդ գնալուց հետո կառույցում բարձիթողի վիճակ է ստեղծվել, եւ այդպես էլ անհասկանալի է, թե ի վերջո այժմ ով ինչ աշխատանք է կատարում:
Անցած հինգ օրերի ընթացքում Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները և շրջանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը Արցախյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու իր խիստ դատապարտելի մտադրությունից չի հրաժարվում և շարունակում է մնալ հարցի խաղաղ լուծման գլխավոր խոչընդոտ: Դատապարտելի ենք գտնում նաև Թուրքիայի բացահայտ կողմնակալ […]
2020 թվականի հուլիսի 17-ին արդեն ավանդույթ դարձած կերպով ԶԼՄ-ներից տեղեկացա ՀՔԾ-ի կողմից իմ մեղադրանքը կրկին լրացնելու մասին: Սա նախորդ լրացման շարունակությունը հանդիսացող` իմ կողմից իբր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վերաբերյալ հեքիաթի շարունակությունն է և, ինչպես միշտ, որևէ աղերս չունի իրականության հետ:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ռոբերտ Բազիկյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի գործողություններն անհրաժեշտ խորությամբ և ծավալով ՀՀ զինված ուժերը տեսնում են: Իսկ թե պահպանո՞ւմ է հակառակորդն այնպիսի ներուժ, որ կարողանա մեծ ծավալի սադրանքներ իրականացնել, ռազմական վերլուծաբանը ասաց՝ այո, պահպանում է:
Եթե անտեսանելի թշնամու դեմ պատերազմի պայմաններում ՀՀ ղեկավարությունը շարունակեց պառակտիչ գործունեությունը, իրականացրեց ապաշնորհ քաղաքականություն և մենք պարտվեցինք՝ տալով զոհեր և չափազանց մեծ քանակի վարակվածներ, ապա տեսանելի թշնամու դեմ կռվի պայմաններում նմանատիպ պառակտվածությունը և ապաշնորհությունը շատ ծանր ու անդառնալի գին կարող է ունենալ։
Նա մանրամասն բացատրել է զինանշանի խորհրդանիշների նշանակությունը. «Սուրը նշանակում է կապանքները քայքայող ազգի ուժն ու հզորությունը․․․ Պատառոտված կապանքները ազգի ազատության եւ անկախության պայքարի մարմնավորումն են․․․ Ցորենի հասկը հայերի աշխատասիրության խորհրդանիշն է․․․ Գրիչը ազգի մտավոր եւ մշակութային ժառանգությունն է», – գրել է նա։
Հուլիսի 18-ին, ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք:
Իրավիճակը սահմանում՝ հուլիսի 18-ին. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ խորհուրդ տալ բոլոր ամերիկացիներին դիմակ դնել:
Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը խիստ մտահոգված է քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ իրականացվող բռնության կապակցությամբ, որը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ իրենց վրա սևեռեցին հասարակության ուշադրությունն ու շատ քչերն են տեղյակ, որ հուլիսի 15-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում տեղի է ունեցել դատական նիստ` մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատների` հատուցում ստանալու պահանջով…
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ, Եվրամիությանը կոչ արել նախաձեռնությամբ հանդես գալ՝ իրավիճակը մեղմելու համար:
Ադրբեջանի ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և միջազգային հանրության պարտավորությունն է ապահովել հայ բնակչության պաշտպանությունը՝ խուսափելու համար հակամարտության ընդհանրացումից, որը կարող է բերել Կովկասի բռնկմանը:
Ուրուգվայի «Լայն ճակատ» դաշինքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին։
Փաշինյանի բախտն այնքանով է բերել, որ այսօր իր նման ընդդիմադիր չունի: Պատկերացնո՞ւմ եք, ներկա Փաշինյանի դիմաց կանգնած լիներ նախկին Փաշինյանը: Ի՞նչ եք կարծում, ո՞վ կհաղթեր: Եթե նախկին Փաշինյանի շրջանառության մեջ դրած հայտարարագրերը, պարզվում է, մեղմ ասած` այնքան էլ իրականությանը չէին համապատասխանում, ապա այսօր չարչրկվելու կարիք չկա, ուղղակի կասեր ճշմարտությունը, և դա լիովին բավարար կլիներ իրականության դիմապատկերը ստանալու համար:
«Չանչժեն-5» («Մեծ արշավ-5») կրող հրթիռը, որը պետք է ուղղակիորեն Երկրի եւ Մարսի անցումնային ուղեծիր դուրս բերի առաջին չինական զոնդը, բերել են Հայնան կղզում գտնվող Վենչան տիեզերակայանի մեկնարկային հարթակ:
«Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակչությունը շատ ամուր կանգնած էր, ոչ մեկը մտադրություն չուներ փախուստի դիմելու, մարդիկ շարունակում են ապրել: Սա խոսում է մեր ժողովրդի ամրության մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ ընդգծելով՝ Ադրբեջանում պատկերը լրիվ հակառակն է:
Հայ-ռուսական միացյալ զորախումբն ի՞նչ ֆունկցիաներ ունի, երբ ՀՀ-ն փաստացի պատերազմական գործողություններ է վարում:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն անխուսափելի է դարձնում երկու կարևոր գործոն՝ բանակցային գործընթացի՝ փակուղում հայտնվելն ու տնտեսական այն լուրջ գործընթացները, որոնք կան աշխարհում, ուստի հենց այս գործոններն են, որ սահմանային լարվածությունները դարձնում են անխուսափելի։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը՝ տրամաբանական համարելով ադրբեջանական ագրեսիան հենց Հայաստանի սահմանին սկսելը, քանի որ հակառակորդը ցույց է տալիս, որ խնդիր ունի հենց Հայաստանի հետ։
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը և հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի հրահրած ռազմական ագրեսիան համեմատելու եզրեր չունեն։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) հուլիսի 10-ին արտահերթ նիստում քննարկեց և թույլատրեց «ՎԵՈՆ Արմենիա»-ի ներքո հանդես եկող հեղահաղորդակցման «Բիլայն» ընկերության օտարումը «Թիմ» ՍՊԸ-ին, որի սեփականատերերը «Յուքոմ»-ից դուրս եկած Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներն են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ հարցին։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ:
Սա այն փուլն է, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվում են հաջորդ տարվա բյուջետային հատկացումները և այդ հատկացումները, բնականաբար, տարբեր ուղղություններով ԱՄՆ ֆինանսական աջակցությունն են իրենց մեջ ներառում, այդ թվում՝ Պենտագոնի տարեկան բյուջեն, որով նախատեսված է աջակցություն Ադրբեջանին։ Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ նաև հայկական երկու կառույցները՝ Հայ Դատի գրասենյակը և Հայկական ասամբլեան փորձում են այնպես անել, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ֆինանսական աջակցություն կամ չտրամադրի Ադրբեջանին ընդհանրապես, կամ տրամադրի Հայաստանին նույնպես համարժեք ֆինանսական միջոցներ։ Ամբողջ քննարկման թեման սա է։
Գրիպի դեմ պատվաստումը կնվազեցնի բարդություններով ընթացող կորոնավիրուսի դեպքերի քանակը:
Այսօր Ֆեյսբուքում տեսանյութեր հայտնվեցին, որոնցում երևում էր, որ Լոնդոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հարող փողոցի երկու կողմերում հավաքվել էին հայեր ու ադրբեջանցիներ՝ իրենց երկրների պետական դրոշներով ու տարատեսակ կարգախոսներով:
«Հայաստանը երիտասարդ ժողովրդավարություն է, պետություն է բարեփոխիչ կառավարությամբ և պատճառ չունի որևէ երկրի վրա հարձակվելու համար»,- «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ տեսակապի միջոցով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ դեբատի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։