«Իմ անվանակից Մարգարիտա Սիմոնյանին էլի ճիշտ չեք հասկացել, բայց համոզված եմ, կգա օրը, երբ նրան էլ կփառաբանեք․․․»․ Մարգարիտ Եսայան
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայ ժողովրդի պատմություն
Ծիրանից հետո
Հայեր, դուք շատ բացառիկ ժողովուրդ եք, դուք գիտեք եւ մարտնչել եւ ենթարկվել, դուք գիտեք սովորել եւ գիտեք մնալ անգետ, դուք գիտեք հոխորտալ եւ կարող եք հեզ լինել, դուք գիտեք կռվել առյուծից հզոր եւ կարող եք ծուռ վզով ապրել, դու գիտեք սիրել ինքներդ ձեզ եւ գիտեք ատել ինքներդ ձեզ, դուք կարող եք փառաբանել ձեր եղբորը, ձեր հայրենակիցն եւ գիտեք սպանել նրան եւ ոչնչացնել, դուք կարող եք լինել ազնիվ եւ դուք կարող եք լինել ստահակ, դուք գիտեք հարգել ձեր հայրենակցին, բայց եւ կարող եք այդ նույն հայրենակցին բզկտել։
Հայեր ջան, դուք կարող եք ոգեւորվել երեխայի պես եւ կարող եք ատել առանց վերլուծելու․․
Դուք կարող եք սար դառնալ, թիկունք լինել ձեր հայրենակցին եւ կարող թիկունքից հարվածել նույն հային։
Հայեր ջան, դուք գիտեք հարգել, աստվածացնել ձեր սրբությունները, բայց եւ կարող եք անցնել դրանց վրայով։
Հայեր ջան, դուք կարող եք ստեղծել աշխարհի ամենահզոր բանակը բայց եւ կարող եք այդ բանակը վատաբանել։
Հայեր ջան, դուք կարող եք ձեր բանակի գեներալներին աստվածացնել, ձեռքերի վրա պահել , բայց եւ կարող եք այդ նույն գեներալներին ու հրամանատարներին անիմաստ դատել։
Հայեր ջան, դուք կարող եք ձեր որդուն ուղարկել հանուն հայրենյաց եւ կարող եք հանդուրժել ձեր որդու սեռափոխությունը։
Հայեր ջան, դուք կարող եք թուրքի առաջ կանգնել հպարտ, քաջ , միասնական եւ կարող եք հաղթել, բայց եւ կարող եք ինքներդ ձեր արյունակցին թուրք կոչել եւ թշնամանալ նրա այլ կարծիքի եւ այլ համոզմունքի համար։
Հայեր ջան, դուք կարող եք սարեր շարժել, բայց եւ կարող եք ձեր բոլոր սարերը դարձնել օձերի բույն։
Հայեր ջան, դուք կարող եք լինել մաքուր, սափրված եւ անուշաբույր, բայց եւ կարող եք լինել փնթի, անլվա եւ անթրաշ։
Հայեր ջան, դուք կարող եք լինել Ազնավուր եւ Խաչատրյան, բայց եւ կարող եք լինել անասելի ռաբիզ եւ անճաշակ։
Հայեր ջան, դուք կարող եք գիրք կարդալ եւ լինել գրագետ, բայց եւ կարող եք լինել ֆբ-ի զոմբի եւ ֆեյք։
Հայեր ջան, դուք կարող եք հայհոյանքի համար մի լավ ծեծ տալ ձեր զավակին,չներել, բայց եւ կարող եք հանդուրժել ձեր կանանց ու աղջիկների հրապարակային հայհոյանքները։
Հայեր ջան, դուք կարող եք երկրպագել ձեր իշխանություններին, բայց եւ կարող եք նրանց ատել․․․
Հայեր ջան, դուք կարող եք մոսկվաներում տոննաներվ ծիրան գնել եւ ջեմ եփել, բայց ձեր սեփական ծառից մեկ ծիրան թռցնող տղուկին քյոթակել։
Հայեր ջան, դուք կարող եք թուրքին ատել , բայց եւ կարող եք գնալ անթալիաները եւ թուրքի հետ նարդի խաղալ։
Հայեր ջան, դուք կարող եք ազատագրել ձեր հող հայրենին, բայց եւ կարող եք թուրքի կնոջը հրավիրել նույն ազատագրված հողում թուրքական մուղամ լսելու։
Հայեր ջան, դուք կարող եք հազարամյակներով համբուրել <ռըսի արդար ոտը> եւ կարող եք ընկնել օտար ազդեցությունների տակ եւ այդ նույն ռուսին թշնամի համարել։
Հայեր ջան, դուք կարող եք լինել շատ խորամանկ ու խելացի, բայց եւ կարող եք լինել միամիտ, անխելքության չափ։
Հայեր ջան, դուք կարող եք լինել Վազգեն Կաթողիկոս եւ կարող եք լինել աղանդավոր։
Հայեր ջան, դուք կարող եք լինել Վազգեն Սարգսյան եւ կարող եք լինել ՊՊԾ-ում ոստիկան սպանող։
Հայեր ջան, դուք կարող եք լինել Նարեկացի եւ կարող եք լինել մեղքերի մեջ թաղված սրիկա։
Հայեր ջան, դուք կարող եք լինել սփյուռքահայ, եւ կարող եք լինել անհայրենիք հայ։
Հայեր ջան, դուք կարող եք լինել հայ-հայաստանցի եւ կարող եք լինել անհասկանալի հայ-չգիտեմ որտեղացի։
Հայեր ջան, դուք կարող եք լինել եւ կարող եք նաեւ չլինել․․
Հայեր ջան, դուք կարող եք ցեղասպանվել եւ կարող եք հառնել հրաշք թռչունի պես․․
Հայեր ջան, դուք շատ զարմանալի ժողովուրդ եք, դուք ունեք Նոյյան Տապան եւ Արարատ, բայց եւ ունեք կանաչող Սեւան եւ քյաբաբանոցներ, աղանդավորաց տներ եւ սեռափոխներ։
Հայեր ջան, դուք ունեք ավետիսը բերող աղավնի եւ ունենք ագռավներ․․
Հայեր ջան, դուք շատ բացառիկ ժողովուրդ եք, դուք կարող եք լինել բացառիկ եւ կարող եք լինել սրիկա։
Հայեր ջան, դուք կարող եք լինել աշխարհահռչակ գիտնական եւ կարող եք լինել աշխարհահռչակ անկիրթ․․․
Շարքը կարող ենք երկար շարունակել, անշուշտ, կարող ենք, բայց մեկ բան աներկբա է՝ ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ,ՀԱՅԵՐ ՋԱՆ, ՁԵՐ ԼԱՎՈՎ, բայց, ոչ՝ ՎԱՏՈՎ․․
Սակայն 21-րդ դարում այլեւս հրատապ է՝ մի քիչ փոխվելը միայն օգտակար կլինի, հայեր ջան․․․
Մտածեք, մտածեք, մի քարկոծեք, ոչ Մարգարիտային, ոչ մեկին մի քարկոծեք․․
Պարզապես փոքրիկ հիշեցում, երբ Սամվել Կարապետյանը եւ մյուսները աջակցեցին գրավով եւ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվեց, հայեր ջան, ձեր էն երկրորդ տեսակը անմիջապես հարձակվեց եւ չափ ու սահման կորցրեց, հիմա՝ երբ աջակցեց ծիրանի գործով, աստվածացրիք եւ փառաբանեցիք, այսօր էլ իմ անվանակից Մարգարիտա Սիմոնյանին էլի ճիշտ չեք հասկացել, բայց համոզված եմ, կգա օրը, երբ նրան էլ կփառաբանեք․․․ Հիշեք, երբ Քիմը պիտի գար Հայաստան, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ոնց էիք չարացել, հիմա, երբ Քիմը եկավ-գնաց, աջակցեց, ոնց եք նրան փառաբանում․․․
Օրինակները շատ են, սրանք կարծես, իմ ներսում մի քիչ տպավորված էին․․Կարող եք ինքներդ շարունակել այդ երկվությունների շարքը։
Բայց մի բան հաստատ է՝ երբեք մի ապրեք այնպես, որ հրեաները երանի տան հայի հետին խելքին․․․
Վերջապես առաջ բերեք այդ հետին խելքը եւ գործածեք այսօր, հիմա, այս պահին․․․»։
Հայ ժողովրդի պատմությունԾիրանից հետոՀայեր, դուք շատ բացառիկ ժողովուրդ եք, դուք գիտեք եւ մարտնչել եւ ենթարկվել, դուք…
Gepostet von Մարգարիտ Եսայան am Montag, 20. Juli 2020