Ուկրաինացի պատգամավորը բացարձակապես անմտածված է համարում իր երկրի ԱԳՆ- ի հայտարարությունը

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Արտեմ Դմիտրուկը կարծում է, որ այդ երկրի արտաքին գործերի նախարարության գործողությունները և հայտարարությունները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ բացարձակապես անմտածված են։ Պատգամավորը Ինստագրամի իր էջում գրել է, որ տասնամյակներ կառուցվող դիվանագիտական հարաբերությունները կարող են քանդվել ինչ-որ պաշտոնյայի ընդամենը մեկ հայտարարությամբ:

«Եվ նախքան ինչ-որ բան ասելը անհրաժեշտ է հարյուր անգամ մտածել հետևանքների մասին: Պատմությունը տրվել է մեզ որպես գիտություն: Նրա դասերը պետք է հիշել այնպես, որ չկրկնվեն այն նույն սխալներն ու ողբերգությունները, որոնք աշխարհն արդեն զգացել է»,- նշել է պատգամավորը։

Նա Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը հիշեցնում է, որ գերատեսչության աշխատանքի առաջնային և հիմնական խնդիրը համաշխարհային հարթակում Ուկրաինայի իմիջի, հեղինակության, ինչպես նաև աշխարհի այլ երկրների հետ բարեկամական գործընկերության ձևավորման անհրաժեշտությունն է և ոչ թե հակառակը։

Տեսանյութեր

Լրահոս