Վիկտոր Սողոմոնյանը գալիք ուսումնական տարում շարունակելու է դասավանդել մոսկովյան հանրահայտ МГИМО համալսարանում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը 2020-2021 ուսումնական տարում շարունակելու է դասավանդել մոսկովյան հանրահայտ МГИМО համալսարանում (ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ-համալսարան): Այս մասին հայտնում է երկրորդ նախագահի պաշտոնական էջը։
«Ռուսական հեղինակավոր բուհի ղեկավարությունը առաջարկել է պրոֆեսոր Սողոմոնյանին երկարաձգել պայմանագիրը և շարունակել համատեղ աշխատանքը։
Ինչպես հայտնի է, սկսած 2018 թվականի սեպտեմբերից Սողոմոնյանը նշված համալսարանում հանդես է գալիս հատուկ դասընթացով («Քաղաքական իմաստների ձեւափոխումը ժամանակակից լրատվամիջոցների համակարգում»), որի ունկնդիրն են կառավարման, քաղաքագիտության և միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետների մագիստրանտները։ Դասընթացի շրջանակներում Վիկտոր Սողոմոնյանը, մասնավորապես, ներկայացնում է ուսանողներին վերջին 10 տարիների ընթացքում քաղաքական դիսկուրսի կարևոր հատկանիշների փոփոխությունները, պատմում զանգվածային մշակույթի սյուժեների եւ հերոսների աննախադեպ ազդեցության տակ գտնվող ժամանակակից մարդու՝ սոցիալական գործողություններում «իմիտացիոն» բաղադրիչի մեծացման մասին:
МГИМО համալսարանում Վիկտոր Սողոմոնյանի դասախոսություններից մեկը հղումով։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը 2020-2021…
Gepostet von Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan am Dienstag, 18. August 2020