Ճիշտը նշելն էր, որ սուբվենցիոն ծրագիրը որդեգրվել էր դեռ Կ․ Կարապետյանի կառավարության օրոք, երբ նախարարը Դ․ Լոքյանն էր․ Ա․ Խաչատրյանը՝ Ն․ Փաշինյանին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը, որտեղ, գովերգելով կառավարությանը, իսկ նախարար-մարզպետներին տրվող ահռելի պարգևավճարները համարելով տեղին՝ Փաշինյանը նաև նշել էր․ «Այդ ամենը ցույց է տալիս նաև, որ տարածքային համաչափ զարգացման՝ կառավարության որդեգրած բանաձեւը՝ սուբվենցիոն ծրագիրը, աշխատում է»։

Ստորև ներկայացնում ենք Արթուր Խաչատրյանի անդրադարձը․

Իհարկե լավ է, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում, որով կառուցվում են ճանապարհներ, ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր, էլեկտրախնայող լամպերով լուսավորվում են քաղաքների ու գյուղերի փողոցները: Ուղղակի, ճիշտ կլիներ նշել, որ «տարածքային համաչափ զարգացման՝ կառավարության որդեգրած բանաձեւը՝ սուբվենցիոն ծրագիրը» որդեգրվել էր դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը դաշնակցական Դավիթ Լոքյանն էր: Այս խոսքերս կարող են հաստատել նախարարության, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցները, համայնքների ղեկավարները: Փաստորեն, «հնում» էլ են լավ բաներ արել: Ոչ մի ամոթ բան չկա դա խոստովանելու մեջ, իսկ ուրանալը…

Իհարկե լավ է, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում, որով կառուցվում են ճանապարհներ, ոռոգման,…

Gepostet von Arthur Khachatryan am Dienstag, 18. August 2020

Տեսանյութեր

Լրահոս