Ինչո՞ւ է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար կազմը ցանկացել վայր դնել մանդատները
Մինչ թեժանում են խոսակցություններն այն մասին, թե կվերադառնա՞ արդյոք արձակուրդից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թե՞ ոչ, 168.am-ին ներկուլիսային որոշ մանրամասներ հայտնի դարձան:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քաղաքապետ Հայկ Մարությանի և Երևանի ավագանու «իմ քայլը» խմբակցության հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ խմբակցության ղեկավարը, ինչպես նաև մշտական հանձնաժողովների ղեկավարները վերջերս որոշել են մանդատները վայր դնել, և միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջամտությունն է փրկել իրավիճակը:
Վերջինս խոստացել է «լուծել» քաղաքապետի հետագա պաշտոնավարման հարցը: Ենթադրվում է՝ հօգուտ իմքայլականների:
Մեզ հայտնի դարձավ, որ, այնուամենայնիվ, արձակուրդից քաղաքապետը կվերադառնա ու կպաշտոնավարի մինչև հոկտեմբեր կամ, ամենաուշը՝ տարեվերջ, նայած, թե իրադարձություններն ինչպես կզարգանան: