«Դու նախարար ունես, որ սկի ճանճ չի կարա սատկացնի». Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցությանբ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարոն Փաշինյա՞ն, բա եղա՞վ

Էս ի՞նչ նոր թեզ եք դրել շրջանառության մեջ, Էս ի՞նչ եք խոսում: Ո՞նց թե նախարարը ծառա է: Ծառային տերը չի՞ ընտրում: Մեկը ես՝ ոչ մի ծառա էլ չեմ ընտրել:

Եվ հետո, ծառան պետք է լինի մաքրակենցաղ, հմուտ և արագաշարժ: Դու նախարար ունես, որ սկի ճանճ չի կարա սատկացնի. ի՞նչ ծառա լինելու մասին ա խոսքը:

Այսինքն՝ մեջի խեղճուկրակը քո նախարարներն ու մարզպետնե՞րն են:

Բա ինչի՞ նույն պարգևատրումը չեք տալիս գիտության, մանկավարժության, բժշկության, օրինականության պահպանման, արվեստի ու մշակույթի ծառաներին: Մարդիկ 34 հազար դրամով դաս են տալիս համալսարանում, դպրոցներում, 100 հազար դրամի համար փրկարարը վտանգում ա իր կյանքը:

Չէ, վայ, մոռացա. վերջիններս Ձեր հետ չեն քայլել, դմփ-դմփ-հու չեն բղավել:
Չեք կարողանում էլի ստից կտրվել, հո զոռով չի…»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=306890690532359&id=100036342911070

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31