Ստեփանակերտը հրթիռային հարձակման է ենթարկվում. կիրառվում են «Սմերչ», «Պոլոնեզ», թուրքական «Քասիրգա» և նմանատիպ այլ հեռահար միջոցներ: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր կայցելի Անկարա։ Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի՝ այցի շրջանակներում Յենս Ստոլտենբերգը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Մեկ անգամ եւս Ադրբեջանը Թուրքիայի գործուն մասնակցությամբ գրոհեց մեր հայրենիքի վրա։ Արցախի սահմանի երկայնքով Ադրբեջանի հարձակումները ոչ միայն թիրախավորել են մեր բանակը, այլեւ սահմանային գոտու եւ նույնիակ Ստեփանակերտի եւ հարակից շրջանների անզեն քաղաքացիներին։ Ադրբեջանը հանդգնել է հարձակվել Հայաստանի բնակավայրերի վրա։
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և Կոնգրեսին՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ՝ պատերազմական հանցագործության համար:
Ինչքան հասկանում եմ, Իրանն էսօր-եգուց ասելու է՝ «Ադրբեջանն Իրան է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The New York Times, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:
Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ դա ապատեղեկատվություն է:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը․ ՈՒՂԻՂ
Ադրբեջանը հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Արցախը հայտարարում է, որ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։
Իրանագետ Ժորժ Աբրահամյանը ՖԲ էջում տեղեկացնում է. «Իրանի հյուսիսում գտնվող Լահիջան խոշոր քաղաքի հոգևոր ղեկավար Ջավադ Սոլեյմանին ուրբաթօրյա հավաքական նամազի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմը նաև Իրանի դեմ է, ավելացնելով որ տարածաշրջանը նոր պատերազմում ներքաշվելու համբերություն չունի։ Նա նշել է, որ պատերազմ հրահրողները փորձում են այդպիսով Իրանի շուրջ ստեղծված օղակը ավելի փոքրացնել։
«Սա մեզ ամենամոտ օդանավակայանն էր, որից միշտ վտանգ էր սպառնում, և հենց այդտեղից էին բարձրանում նրանց օդանավերը, մանավանդ՝ ՀՀ-ի ուղղությամբ, որ գործողություններ էին կատարում: Ճիշտ է՝ այսօրվա դրությամբ իրենք դեռ չեն հրապարակել և կարծում եմ չեն հրապարակի օդանավակայանին հարվածի հետևանքները, բայց ասեմ, որ ցավոտ է եղել»,- նշեց նա՝ հավելելով, որ ադրբեջանական կողմում դեռ շատ «գեղեցիկ» թիրախներ կան՝ Եվլախ, Բարդա, Շամխոր, Նաֆթալան և այլն:
ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
«Manoogian Simone Foundation» հիմնադրամի նախագահ Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռակոծում է Ստեփանակերտը»։
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի խոսքով՝ Ստեփանակերտում առավոտյան թշնամու կողմից 1-2 հրթիռային հարվածներ է եղել, սակայն այս պահին դեռևս տեղեկություններ չկան, թե ինչ վնասներ են հասցվել Ստեփանակերտին։
Տիգրան ԱԲրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բջջային հեռախոսներով հեռախոսազրույցները պետք է կտրուկ սահմանափակել և՛ Հայաստանում, և՛ Արցախում։ Հասկանալի է, որ զանգի անհրաժեշտություն լինում է, սակայն այդ դեպքում էլ պետք է անչափ զգույշ լինել՝ մանրամասներ չհաղորդել։ Դա բոլորիս անվտանգության հարցն է»։
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարել է, որ կովկասյան և միջերկրածովյան տարածաշրջաններում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա այդ երկրի համար։
Ստեփանակերտի խաղաղ բնակչության հրետակոծությունը. Bars Media
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող արյունալի պայքարը շատերի կողմից դիտարկվում է որպես «միջնորդավորված պատերազմ» Անկարայի և Մոսկվայի միջև, որոնք կանգնած են վաղեմի վեճի հակառակ կողմերում, գրում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ հաղորդելով, որ այս հակամարտությունում իր ուղղակի ներգրավվածությունն ունի նաև Թուրքիան, որը Սիրիայից ահաբեկիչներ է հավաքագրում և նրանց ուղարկում Լեռնային Ղարաբաղ։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ:
Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական զավեշտալի «փաստն» է հրապարակել այն մասին, իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել, և ասվածը հիմնավորելու համար թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարածվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ։
Իսրայելի Պաշտպանության նախարար Բեննի Հանցը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում և Միջերկրական ծովի արևելյան մասում տարածաշրջանային խաղաղությանը:
Ադրբեջանի զինված ուժերի՝ Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրած թիրախային հարձակումները վկայում են էթնիկ զտումների նպատակի ու հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին:
Փորձագետները պարզել են այն երկրները, որոնց տնտեսությունը COVID-19-ի տարածման հետ կապված տուրիստական հոսքերի կրճատումների պատճառով ամենից շատն է տուժել:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի համար «Մինոգա» նորագույն ուղղաթիռի փորձնական նմուշը կստեղծվի եւ օդ կբարձրանա 2025 թվականին:
Շանհայի իշխանությունները մինչեւ 2020 թվականի վերջը կարգելեն չքայքայվող պլաստիկից միանգամյա առարկաների արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը հասարակական սննդի, հյուրանոցային գործարարության եւ էլեկտրոնային առեւտրի օբյեկտների համար:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ադրբեջանցի զինվորներ տեղափոխող մեքենաների խոցումը»:
Նոր տիպի կորոնավիրուսով վարակումների ալիքը Հանրապետական կուսակցության անդամների շրջանում, հավանաբար, սկսվել է սեպտեմբերի 26-ին Սպիտակ տան Վարդերի պարտեզում կայացած միջոցառումից հետո, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամի պաշտոնին յոթերորդ օկրուգի վերաքննիչ դատարնի դատավոր Էմի Քոնի Բարետին առաջադրելու՝ իր որոշման վերաբերյալ: