
«Ստեփանակերտը հրթիռային հարձակման է ենթարկվում հեռահար միջոցներից՝ «Սմերչ», «Պոլոնեզ», թուրքական «Քասիրգա»». Արծրուն Հովհաննիսյան

Ստեփանակերտը հրթիռային հարձակման է ենթարկվում. կիրառվում են «Սմերչ», «Պոլոնեզ», թուրքական «Քասիրգա» և նմանատիպ այլ հեռահար միջոցներ: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հակադարձմանը՝ արդյոք չե՞նք կարող Գյանջայի օդանավակայանի օրինակով լռեցնել, Հովհաննիսյանը պատասխանեց՝ լռեցնում ենք, բայց հաշվի պետք է առնել, որ հակառակորդի միջոցներն ու ուժերը բավականին մեծ են՝ մեզանից երբեմն մի քանի անգամ շատ: