Համահայկական շարժումը շարունակվում է. բարերար Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է փոխանցել հիմնադրամին
«Manoogian Simone Foundation» հիմնադրամի նախագահ Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Գումարը նվիրաբերվել է ի աջակցություն համահայկական դրամահավաքի»,- գրել է Արշամյանը և հավելել, որ համահայկական շարժումը շարունակվում է:
Արշամյանը շնորհակալություն է հայտնել Քրիստինա Սիմոնին: