Լահիջան քաղաքի հոգևոր ղեկավար Ջավադ Սոլեյմանին ուրբաթօրյա հավաքական նամազի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմը նաև Իրանի դեմ է

Իրանագետ Ժորժ Աբրահամյանը ՖԲ էջում տեղեկացնում է. «Իրանի հյուսիսում գտնվող Լահիջան խոշոր քաղաքի հոգևոր ղեկավար Ջավադ Սոլեյմանին ուրբաթօրյա հավաքական նամազի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմը նաև Իրանի դեմ է, ավելացնելով որ տարածաշրջանը նոր պատերազմում ներքաշվելու համբերություն չունի։ Նա նշել է, որ պատերազմ հրահրողները փորձում են այդպիսով Իրանի շուրջ ստեղծված օղակը ավելի փոքրացնել։

Նա անդրադառնալով Թուրքիայի սադրիչ գործողություններին Ղարաբաղյան պատերազմում ասել է. Թուրքիան երևի չգիտի Իրանը ինչպիսի դիրք է զբաղեցնում։

Նա խոսելով Իսրայելի տարածաշրջանային ռազմավարության մասին՝ հայտարարել է. Իրանը ուշադիր հետևում է Իսրայելի և նրա դաշնակիցների գործողություններին և վերջիններս սխալ քայլ կատարելով կմոտենան ոչնչացման եզրին։

https://www.facebook.com/photo.php?fbid=10223769728488709&set=a.10218011569218326&type=3

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031