Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը:
«Արցախի վրա Ադրբեջանի անարդարացի հարձակումը սեպտեմբերի 27-ին պետք է դատապարտվի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան:
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը:
Բայց վերջնական կարգավիճակի վերաբերյալ ցանկացած հարց շատ հեռու է, քանի դեռ զենքերը կրակում են:
Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:
ԱՄՆ-ում գտնվող հայերը շարունակում են բարձրացնել Արցախի ճանաչման, Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու, Թուրքիայի օժանդակության, վարձկանների ներգրավման հարցերը։
Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը:
Իրանը ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման ծրագիր է մշակել: Երեքշաբթի օրը երեկոյան Թեհրանում նման հայտարարությամբ հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ չգաղտնազերծելով, թե խոսքն ինչ ծրագրի մասին է։ Զարիֆը տեղեկացրեց, որ այսօրվանից երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին լինելու է տարածաշրջանային երկրներում, ինչպես նաև Մոսկվայում ներկայացնելու համար իրանական փաթեթը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է The Associated Press-ի տեսանյութը` Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում խաղաղ բնակիչների սպանությունների և բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածությունների մասին:
Արցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է Ադրբեջանի այսօրվա հրթիռային և ավիացիոն հարվածներից Արցախի վնասված և ավերված բնակելի տներն ու գույքը պատկրերող լուսանկարներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ լարված մարտերը արագորեն մոտենում են իրենց ամենավտանգավոր փուլին: Ադրբեջանի ռազմական առաջխաղացումը խոչընդոտում է հրադադարի ռեժիմի վերականգնմանը:
Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանն այժմ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը։
Կորոնավիրուսի դեմ առաջին սերնդի պատվաստանյութերը կարող են ոչ բոլորի համար գործել, անկատար լինել եւ միայն նվազեցնել հիվանդության ախտանշանները, այլ ոչ թե կանխել վարակումը:
Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայկական զոհերի մասին Ադրբեջանի հրապարակած բազմահազարանոց ցուցակը կեղծ է, ընտրողների ռեգիստրից լցրել են անկապ անուններ։
ՀՀ Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ այս պահի դրությամբ վերջիններից հայտնի է սեպտեմբերի 27-ից մինչ երեկ Ադրբեջանի իշխանությունների մոտ հայտնված 17 ռազմագերու մասին տեղեկություն, ևս 2-ի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:
168.am-ի հավաստի տեղեկություններով, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն այսօր Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայացրել ինչ-ինչ առաջարկներ:
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը բոլորովին չի զարմանում Ադրբեջանի այն գործողություններից, որոնք այսօր իրականացնում է Արցախի խաղաղ բնակավայրերի նկատմամբ։ Ասում է՝ այս ամենը տեսել է 1988 թվականից սկսած, և նույնիսկ 21-րդ դարում Ադրբեջանը շարունակում է նույն արնախումը լինել, նույն ոճրագործը մնալ։ Նաև ականատես լինելով ծննդավայրի՝ Մարգուշավան-Մարաղայի կոտորածին, Բակուր Կարապետյանը եկել է այն եզրակացության, որ թշնամին երբեք չի փոխվի ու չի բարեկրթվի։
Հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը:
Թուրքական արժույթի ռեկորդային անկման ֆոնին Թուրքիայի կենտրոնական բանկը այս տարվա գնաճի հետ կապված ավելի մռայլ կանխատեսումներ է արել, քան կառավարությունը։
Ռազմական փորձագետ, ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից Կոնստանտին Սիվկովի դիտարկմամբ, Երևանն ունի բավարար հիմքեր ադրբեջանական գրոհները զսպելու նպատակով ՀԱՊԿ դաշնակիցներից օգնություն խնդրելու համար, փոխանցում է Argumenti.ru-ն:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հրթիռային հարվածները Ստեփանակերտի ծննդատան և բնակելի թաղամասերի ուղղությամբ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին:
«Արցախյան շարժման օրերից անցել է գրեթե 33 տարի, բայց դա որևէ մեկը չպետք է ընկալի՝ որպես անցյալ, որպես գոյություն չունեցող իրականություն. մենք մինչ այսօր ապրում ենք այդ ղարաբաղյան շարժման իրականության մեջ: Այդ հզոր ալիքը դեռ պահում է մեզ այն բարձունքի վրա, որը թույլ չի տալիս ոսոխին մեզ տապալել իր սև ծրագրերով»,- 168.am-ի խնդրանքով անդրադառնալով Արցախյան շարժման նշանակությանը՝ նշեց այդ շարժման ակունքներում կանգնած իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Ես հրաժարվում եմ հավատել, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք եղել, ու մենք այն ազգն ենք եղել, որ գիտեր ինչ է կարեկցանքն ու վիշտը, թեկուզ՝ ուրիշի։ Լրագրողը, պատկերացնո՞ւմ եք, տղամարդ լրագրողը, ով մանկահասակ աղջիկ ունի, գրում է՝ «բա ասում էիք անասուններին կորոնան չի՞ կպնում»։
Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն հայաերոնավիգացիայում նկատել են սեպտեմբերի 27-ից: