Համառ լուրեր են շրջում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարներ, փոխնախարարներ, շարունակում են առաջվա նման պարգեւավճարներ ստանալ։ Այս առումով անգամ պատերազմը չի փոխել իրավիճակը։
Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։
Մասնավորապես, 66 մարդ մեկ օրում մահացել է Մոսկվայում, 34-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 16-ը՝ Ռոստովի մարզում: Մահացածների ընդհանուր թիվը համաճարակի սկզբից ի վեր ողջ ժամանակաշրջանում հասել է 27․301-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը նաեւ հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 17․717-ի:
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հոկտեմբերի 28-ին կորցրել է 6,8 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր առմամբ աշխարհի միլիարդատերերի թոփ-10-ի կարողությունը մեկ օրում 37,36 մլրդ դոլարով ընկել է աշխարհի ֆոնդային սակարանների փլուզման հետեւանքով: Այդ մասին վկայում են Bloomberg Billionaires Index (BBI)-ի տվյալները, որը հաշվարկվել է «Բլումբերգ» գործակալության կողմից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջարկել է դադարեցնել իր բանակի առաջխաղացումը Ղարաբաղում, բայց այս խաղաղ պլանի տակ դավադրություն կա:
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը ավելացել է 1 709-ով, մահացել է եւս 20 մարդ: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել է վարակման 35 567 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 2 075 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 16 904 մարդ: Մահացել է 273 հոգի:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններին, որոնք կկայանան հոկտեմբերի 31-ին, 150 պատգամավորական տեղի համար կպայքարեն 50 կուսակցություններ, որոնք ներկայացրել են իրենց 5 հազար առաջադրվածներին: Նախընտրական մարաթոնի ֆավորիտ է համարվում «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը, որը հանրապետությունում իշխանության գլուխ է անցել 2012 թվականին:
ԱՄՆ-ն կոչ է անում արտաքին կողմերին զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին:
Աֆրիկայի երկրներում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 737 550-ի՝ մեկ օրում ավելանալով 9 613-ով:
Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ:
Ամերիկացիները նահանգների մեծ մասում արդեն մի քանի օր է, ինչ հերթեր են կանգում վաղաժամկետ քվեարկելու համար: Նրանցից շատերը ստեղծագործաբար են մոտենում դիմակով ընտրական տեղամաս գալու պահանջին:
Ընկնող լիրան և կորոնավիրուսային համաճարակի հետևանքով անկում ապրած տնտեսության վերականգնման նվազող հեռանկարները «թունավոր խառնուրդ» են, որոնք կարող են հանգեցնել լիակատար ճգնաժամի. կարծիք է հայտնում Rabobank-ի զարգացող շուկաների արտարժույթի ավագ ռազմավար Պետր Մաթիսը:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ճիշտ է ՝ պատերազմը շատ դաժան է, բայց մեր հայոց բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը չի կարող ասել, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի դեսպանատան այն հայտարարությանը, որում նա զգուշացնում է իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր:
Վրաստանի կառավարությունը կվճարի բնակչության մի մասի էլեկտրաէներգիայի և բնական գազի համար 4 ամսվա կոմունալ հաշիվները, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:
Այսօր պարզ դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված հանդիպումը չի կայանալու:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պարզապես բարձրաձայնեց տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին, բայց որևէ գործնական քայլ չարեց, ինչն էլ բերեց նրան, որ հիմա Ֆրանսիայում է ահաբեկչություն տեղի ունենում: «Չգիտես ինչու՝ արդեն վայ-վույները սկսվել են: Դրանք երկակի ստանդարտներ են: Հիշո՞ւմ եք՝ երբ Փարիզի Աստվածամոր տաճարը վառվեց՝ ամբողջ աշխարհով մեկ լացուկոծ էր, Շուշիի տաճարը երկու անգամ ռմբահարվեց՝ […]
Հոկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Միայն այս արցախցի կինն ու նրա երկու հարևանները որոշեցին իրենց գյուղից չփախչել։ Ադրբեջանցիները գրավեցին այդ գյուղը։ Այս կինը տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները մահապատժի ենթարկել իր երկու ընկերներին՝ մեկին գլխատել, մյուսին՝ գնդակահարել։ Նա փախել է այն հագուստով, որը որ հագին էր։
Այսօր ամբողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ամբողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ:
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն մտահոգված է, թե ինչու Ֆրանսիան խիստ սանկցիաների չի ենթարկում Թուրքիային:
Արծրուն Հովհաննիսյանի, Աննա Նաղդալյանի և կամավորական Միքայել Միքայելյանի ճեպազրույցը՝ Ուղիղ
Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Թել Ավիվում՝ իրենց բողոքն արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ:
Հիմնականում ընտանիքի անդամները կապ են հաստատում և անհետացման, երկար ժամանակ տեղեկություն չունեցող զինվորների մասին տվյալներ են փոխանցում, որոշ դեպքերում նաև հանգամանքներ, թե որտեղ է վերջին անգամ եղել, ինչ տեղեկություններ է փոխանցել: Դրան գումարվում է նաև համածառայակիցների փոխանցած տեղեկատվությունը: Որոշ դեպքերում նաև հեռախոսազանգերը կարող են ինֆորմատիվ լինել: Եվ արդեն փաստերի համադրմամբ հետևություններ ենք անում, փորձում ենք կանխավարկած կառուցել, թե արդյո՞ք հնարավոր է, որ ողջ հայտնված լիներ թշնամու տիրապետության ներքո:
Եվրոպական խորհրդարանի առաջատար կուսակցությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել:
Ժնևի, Վիեննայի և Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները միաժամանակ մեկ ժամ լուռ ակցիա են կազմակերպել` ի աջակցություն Արցախի և ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի: