
Հայկական զոհերի մասին Ադրբեջանի հրապարակած բազմահազարանոց ցուցակը կեղծ է. «ռադ արեք»

Հայկական զոհերի մասին Ադրբեջանի հրապարակած բազմահազարանոց ցուցակը կեղծ է, ընտրողների ռեգիստրից լցրել են անկապ անուններ։ Այս մասին հայտարարել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ադրբեջանական հաքերները հրապարակել են, իբր, 5500 զոհված հայկական զինծառայողի անուն։ Իրականում, ընտրական ռեգիստրից անկապ մարդկանց անուններ են լցրել։ Մեջը մենակ 17 Անի կա։ Իմաստը պարզ է- կասկածներ սերմանել։ Իմ կարճ եւ գրական խորհուրդը – ռադ արեք»,- ֆեյսբուքում գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը եւս հայտարարել էր, որ «Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են» ու կոչ արել հետևել միայն պաշտոնական տեղեկություններին։