Թուրքիայում տնտեսական ցնցումները կանխատեսվածից ավելի ուժգին են լինելու. Bloomberg
Թուրքական արժույթի ռեկորդային անկման ֆոնին Թուրքիայի կենտրոնական բանկը այս տարվա գնաճի հետ կապված ավելի մռայլ կանխատեսումներ է արել, քան կառավարությունը։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Հոդվածում նշվում է, որ թուրք պաշտոնյաների կանխատեսումներով առաջիկայում իրենք կարող են ձեռնարկել այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի վերահսկել գնաճը երկրում, սակայն, սա վիճելի է, քանի որ թուրքական արժույթ ծայրաստիճան արժեզրկված է, ներդրողներն էլ, կապված աշխարհաքաղաքական ռիսկերով, մասնավորապես՝ տարբեր հակամարտություններում Թուրքիայի ներգրավվածությամբ, խուսափում են իրականացնել ներդրումներ, ինչը ևս լրջորեն ազդում է թուրքական տնտեսության վրա։
Նշվում է, որ արժույթի արժեզրկումից խուսափելու համար, պետությունների կենտրոնական բանկերը իրականացնում են դրամավարկային և գների կայունության ապահովման քաղաքականություն, սակայն Թուրքիայի կենտրոնական բանկը, ենթարկվելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանին, չի բարձրացնում սահմանված գնաճի նպատակային թիրախի տոկոսադրույքերը, ինչը կարող էր կայունացնել տնտեսությունը։
«Գնաճի նպատակային թիրախի տոկոսադրույքների բարձրացումը կհանգեցնի գնաճի Թուրքիայում, ինչն էլ իր հերթին կհանգեցնի սպառողական զամբյուղի կրճատման։ Այս պրոցեսը կարող է տանել քաղաքական անկայունության, ինչից վախենում է նախագան Էրդողանը»,- ասված է հոդվածում։