Ինչո՞ւ է հետաձգվել Զոհրաբ Մնացականյան-Ջեյհուն Բայրամով հանդիպումը

Այսօր պարզ դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված հանդիպումը չի կայանալու:

Ռուսական լրատվամիջոցները որպես նոր հանդիպման օր նշել էին հոկտեմբերի 30-ը:

Հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ հանդիպման օրվա փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով:

«Ինչ վերաբերում է օրակարգին, մենք բազմիցս նշել ենք, որ ՀՀ-ի համար առաջնայինը կրակի դադարեցումն է` համաձայն հոկտեմբերի 10-ին ձեռքբերված պայմանավորվածությունների: Կրկնում եմ` մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է, դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով: Եվ հենց այդ հարցերով և օրակարգով ենք մեկնելու Ժնև»,- հավելեց խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս