
Ժնևում հոկտեմբերի 30-ին կկայանա Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

Հոկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Մամուլի խոսնակը հավելեց, որ այս պահին տեղի է ունենում Մնացականյանի և Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիի հանդիպումը:
«Այս հանդիպման մասին լրացուցիչ տեղեկություն կարող եմ տրամադրել հանդիպման ավարտից հետո»,- հավելեց խոսնակը։