Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում 1 709-ով ավելացել է

Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը ավելացել է 1 709-ով, մահացել է եւս 20 մարդ: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել է վարակման 35 567 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 2 075 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 16 904 մարդ: Մահացել է 273 հոգի:

Այժմ կարանտինում է գտնվում 3 507 մարդ, ստացիոնարներում՝ 4 022, քովիդ-հյուրանոցներում՝ 2 344 մարդ:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:

Ախտահարման նախորդ օրական ցուցանիշը կազմել է 1 741, իսկ բուժվածներինը՝ 2 197:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Տեսանյութեր

Լրահոս