Մեր տարածաշրջանում գործ ունենք Թուրքիա-Ադրբեջան յուրահատուկ սիմբիոզի հետ. Կարեն Միրզոյան
Նիստում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը հայտարարել է, որ ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ համակարգի կատարելագործումը կշարունակվի։
2025 թվականի մայիսի 16-ից Աֆղանստանի, Բանգլադեշի, Գանայի, Եթովպիայի, Էրիթրեայի, Եմենի, Կամերունի, Կոտ դ’Իվուարի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Մարոկկոյի, Նիգերիայի, Պակիստանի, Սոմալիի, Սիրիայի, Սուդանի, Տանզանիայի և Ուգանդայի քաղաքացիներին թույլատրվելու է Վրաստան մուտք գործել մասնակիորեն խստացված կանոններով։
Փարիզի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով մատուցվել է Սուրբ պատարագ։
Հայկական հարցն անբաժանելի է Արցախի ու Հայոց Ցեղասպանության հարցից. Հրանտ Միքայելյան
Միայն սգալով մեր վերքը չի բուժվի: Մեզ պետք է առանց էմոցիաների հմուտ նավարկել այնքան, մինչև հասնենք ափ: Բոսֆորի ափ:
Ըստ ամերիկյան փաստաթղթի՝ Կիևը չպետք է ձգտի միանալ ՆԱՏՕ-ին։
Փաշինյանի ուղերձից կարող էր տպավորություն լինել, որ հայերը 110 տարի առաջ իրենք իրենց են ցեղասպանել. Կարեն Միրզոյան
«Ցեղասպանություն» բառից խուսափեցին. սա արդեն բացասական միտում է. Սերգեյ Մելքոնյան
Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Մանսուր Յավաշը X-ում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձի առնչությամբ։
Սպասում էին Ջահերով երթին. կայացավ, հաջորդ օրը ՔՊ-ն գնաց Ծիծեռնակաբերդ. Արթուր Մարտիրոսյան
Համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ռազմարդյունաբերական ոլորտում կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ Ադրբեջանի տնտեսության վրա։ Տեղական արտադրական հնարավորությունների զարգացումն ու տեխնոլոգիական հզորությունների տեղայնացումը կզարգացնի նաև քաղաքացիական ոլորտում կիրառվող նորարարական լուծումները։ Դա իր հերթին՝ կնպաստի ոչ միայն ռազմական, այլև ազգային տնտեսության ընդհանուր տեխնոլոգիական առաջընթացին։
Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության վերաբերյալ Ուիթքոֆի փաստաթղթում նշվել է, որ Ուկրաինան կունենա «անվտանգության ամուր երաշխիք» եվրոպական և այլ բարեկամ պետությունների կողմից:
Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությունը, թե Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր տարածաշրջանային գործընկեր է։
Լրագրողը նաև անդրադարձել է ԶԼՄ-ներում տարածված հրապարակումներին, թե Թրամփը թույլ չի տվել, որ Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ նախագահն ասել է, որ դա իրականությանը չի համապատասխանում։
ԱՄՆ-ն 145% մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ, ինչին ի պատասխան՝ Պեկինն ամերիկյան ապրանքների ներմուծման համար սահմանել է 125% մաքսատուրքեր։
Իր գրառման մեջ Բելամին նաև անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից հայ ժողովրդի բռնի տեղահանմանը՝ նշելով, որ այդ ամենը տեղի է ունեցել ամբողջ աշխարհի աչքի առաջ։
24 տարի ի վեր, ապրիլի 23ին, Ուրուգվայի խորհրդարանի միջոցառումների հատուկ հանդիսասրահում տեղի է ունենում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում։
#ՀԻՄԱ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ և ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ՈՒՂԻՂ
«Հայոց ցեղասպանության հարցն այսօր միայն հայերի ու թուրքերի հարցը չէ, այն մեր տարածաշրջանի օրակարգի հարց է, որը տարբեր ժամանակներում ու տարբեր ինտենսիվությամբ շահարկում են տարբեր երկրների ղեկավարներ։ Մենք տեսանք Լիբանանի նախագահի հայտարարությունը, Հունաստանից ևս հնչեցին հայտարարություններ։ Այս հարցը ո՛չ Էրդողանը, ո՛չ էլ Փաշինյանը չեն կարող փակել, սա իրենց մասշտաբի հարց չէ։
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին առնչվող քրեական վարույթի քննությունը:
Ապրիլին ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ Իրանը պատրաստել է անհրաժեշտ ողջ ենթակառուցվածքը իր տարածքով ռուսական գազի տարանցման համար, հարցը լուծված է 90%-ով։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այս սադրիչ գործողությունները։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելն աջակցում է տևական և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին և ողջունում է խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։
Վերջին 10 տարվա ընթացքում, ինչպես նշվում է հաշվետվությունում, ՆԱՏՕ-ի անդամների միագումար ռազմական ծախսերն ավելացել են 700 միլիարդ դոլարով։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ապրիլի 24-ին Պակիստանի հետ սահմանի անմիջական մերձակայքում անցկացրել են Aakraman («Գրոհ») կոդային անվամբ լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցել են Սու-30ՄԿԻ, Rafale կործանիչները և Surat էսկադրային ականակիրը։
Դատարանի միջազգային բյուրոն ներկայումս կառավարում է յոթ միջպետական արբիտրաժ, մեկ միջպետական վարույթ, երկկողմ կամ բազմակողմ ներդրումային պայմանագրերից կամ ազգային ներդրումային օրենքներից ծագող 95 արբիտրաժ, պետության կամ այլ պետական կառույցի մասնակցությամբ պայմանագրերից բխող 109 արբիտրաժ և 4 այլ վարույթ:
#ՈւՂԻՂ. Աբրահամ Գասպարյանը օդանավակայանից մեկնաբանում է Թեհրանում կատարվածը
Այս տարվա ապրիլի 22-ին Սահմանադրական դատարանը՝ Արման Դիլանյան, (նախագահող), Վահե Գրիգորյան, Հրայր Թովմասյան, Երվանդ Խունդկարյան, Հովակիմ Հովակիմյան, Էդգար Շաթիրյան, Սեդա Սաֆարյան, Արթուր Վաղարշյան կազմով, հրապարակել է 2024թ. հուլիսի 9-ին լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա որոշումը: